Wednesday, January 9, 2013

Մկոն արգելում է իր երեխաներին հայկական սերիալներ նայել

«-Մի դեպք պատմեմ. մեկ տարի առաջ քնիցս արթնացա այն պահին, երբ աղջիկս պատրաստվում էր դպրոց գնալ: Նա միացրել էր հեռուստացույցը և հենց այդ պահին, երբ նա պատրաստվում էր դպրոց գնալ, սրիալներից մեկում մի մարդ իրեն կախեց: Երբ երեխան դա տեսավ, ես անբացատրելի զգացում ապրեցի: Սերիալը ստեղծողներն ամեն ինչ անում են, միայն թե այն նայվի, և չեն մտածում, որ տարբեր տարիքի մարդիկ են իրենց ստեղծածը նայում: Ցույց են տալիս, թե ինչպես են դպրոցի մոտից երեխային գողանում:
Այնպիսի տպավորություն է, որ մենք Չեչնիայում ենք ապրում: Այդ դեպքերը, գործողությունները երեխաների մեջ տպավորվում են: Մի սերիալում կրկնում են նույն գործողությունները, որոնք կատարվել են մեկ այլ սերիալում, որ հանկարծ նրանց «ռեյտինգը» չընկնի: Եթերում անառողջ պայքար է գնում, ընդ որում՝ ոչ թե որակի, դերասանական ճիշտ խաղի, խոսքի, այլ արյան, դաժանության, լացուկոծի հաշվին: Ես իմ երեխաներին փորձում եմ արգելել նմանատիպ սերիալներ ու հաղորդումներ դիտել: Շատ հաճելի, պայծառ հաղորդումներ կան, երեխան առողջ հաղորդումներ պետք է դիտի:»

Աղբյուրը՝ lurer.com

No comments:

Post a Comment