Thursday, April 4, 2013

Ռոբ Քարդաշյանը ցուցադրել է իր հայ սիրելիին



Ռեալիթի-շոուի աստղ Ռոբ Քարդաշյանը հրապարակել է իր նոր ընկերուհու՝ հայկական ծագմամբ Նազա Ջաֆարյանի լուսանկարը:
Ըստ The Hollywood Life-ի, Ռոբն ու Նազան հանդիպում են արդեն մի քանի ամիս: Ծանոթացել են իրենց ընդհանուր ընկեր Բրենդոն Քափլանի միջոցով: Նազան մշտապես բնակվում է Լոնդոնում: «Նա մի քիչ նման է Քիմ Քարդաշյանին: Ռոբի հետ նրա ծննդյան օրը Նազան Լաս Վեգասում էր: Հետո նրանք հանգստացել են Լոս Անջելեսում, այնուհետեւ Լոնդոն մեկնել»,- պատմել է Ռոբի ընկերներից մեկը: Նազան արդեն ծանոթացել է Ռոբի մոր՝ Քրիս Ջեների հետ. նրանք միասին ճաշել են ռեստորանում: Վերջերս աղջիկը ջնջել է Twitter-ի իր էջը, հավանաբար՝ մամուլի կողմից իր անձի հանդեպ աճող հետաքրքրության պատճառով:

Աղբյուրը՝ style.news.am

Բալոտելիի նոր զինվորական մարզակոշիկները (լուսանկարներ)


Բալոտելիի նոր զինվորական մարզակոշիկները (լուսանկարներ)
Վաղուց հայտնի է, որ Իտալիայի հավաքականի և «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին սիրում է զինվորական ոճը. նրա Բենթլին, հագուստների մի մասը։
Դե իսկ այս անգամ Բալոտելին ներկայացրել է նոր զինվորական մարզակոշիկները, որոնց վրա գրված է «Balo is back» («Բալոն վերադառնում է»)։ Բացի այդ պատկերված են նաև Սուպերմենի խորհրդանշանն ու Իտալիայի դրոշը։
Նշենք, որ Ա սերիայի շրջանակներում «Ֆիորենտինայի» հետ ապրիլի 7-ին կայանալիք հանդիպմանը Մարիոն խաղադաշտ դուրս կգա հենց այս մարզակոշիկներով։

Wednesday, April 3, 2013

«Փակ շուկայում կատարվող շինարարական աշխատանքներում որևէ հանցակազմ չկա». դատախազության պատասխանը ճարտարապետների միությանը


«Փակ  շուկայում   կատարվող   շինարարական աշխատանքներում  որևէ   հանցակազմ  չկա». դատախազության պատասխանը  ճարտարապետների  միությանըՕրեր առաջ, ճարտարապետների միությունը հերթական հայտարարությունը տարածեց` պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել «Փակ շուկայի» սեփականատիրոջը` Սամվել Ալեքսանյանին:
Բացի այս` դիմում-նամակներ են ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին, Երևանի քաղաքապետին և ՀՀ գլխավոր դատախազին:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը բարձրաստիճան պաշտոնյաներին ամեն կերպ փորձում է համոզել, որ մայրաքաղաք Երևանի երբեմնի գլխավոր ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի հայտնի ստեղծագործությունն իրենից պատմա-մշակութային արժեք է ներկայացնում, ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում, ուստի առանց նախագծի մեկ «վրձնի» հարվածով չի կարող քանդվել, այլ կերպ ասած` Սամվել Ալեքսանյանը ապօրինի շինարարություն է իրականացնում, ավելին` հանցագործություն: 

Tuesday, April 2, 2013

Քարդաշյան ընտանիքը Զատկին հայկական նախաճաշ է պատրաստել


Քարդաշյան ընտանիքը Զատկի տոնակատարությունը սկսել է հայկական նախաճաշով:
Քլոե Քարդաշյանն իր կայքում տեղեկացրել է, որ ընտանիքի կանայք հայկական ավանդական բիշի են պատրաստել: Նախաճաշից հետո ամբողջ ընտանիքը դուրս է եկել բակ՝ ձվերի որսի: Քլոեն գրել է.

Էմին Դավիդովի “առնական” անկեղծ նկարները (ֆոտո)

547380_4079035290584_1293157083_nԵրգիչ Էմին Դավիդովը վերջնականապես կորել է հեռուստաեթերից:  Սակայն  զարգացած սոցցանցերի դարաշրջանում ցանկացած անձ նույնիսկ առանց հեռուստատեսության, կարող է ինքնարտահայտվել:
Էմին Դավիդովը դեռ ապրում է սոցցանցերում, ավելին, շատ անկեղծ նկարներ է ներբեռնում Ֆեյսբուք սոցցանց` իր անցկացրած ժամանցների մասին:
Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Թամար Մանուկյանի անվան կենտրոն կբացեն

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Թամար Մանուկյանի անվան կենտրոն կբացեն
Այս շաբաթ Շոտլանդիա կատարած այցելության ժամանակ արքայազն Ուիլյամն ու Քեթրին Միդլթոնը արքայազն Չարլզի ուղեկցությամբ Թամար Մանուկյանի անվան կենրոն կբացեն (Tamar Manoukian Outdoor Centre), որը կառուցվել է The Manoukian Foundation բարեգործական հիմնադրամի միջոցներով:
Կենտրոնը կբացվի Դամֆրիս Հաուսի տարածքում, որը վերականգնվել է արքայազն Չարլզի աջակցությամբ եւ վերջին 250 տարում առաջին անգամ բաց է հասարակության համար:

Monday, April 1, 2013

Միջադեպ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ


Միջադեպ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ
Այսօր հերթական միջադեպը գրանցվեց Կապանում տեղի ունեցող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ։ Կրքերը բավականին թեժացել են։ Մի կին խիստ վրդովված խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանի անցյալից, հարց էր տալիս, թե որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատերազմի ժամանակ։ «Դուք և Ձեր ընտանիքը ի՞նչ է արել մեր պետության համար և ինչու՞ են Ձեր երեխաները ԱՄՆ քաղաքացի։ Հագուկապով, կեղտոտ ո՞նց կարող ա այսպես կեղտոտ ժողովրդի դեմը կանգի»,–ասաց կինը։

Իսկ մի տաղամարդ վրդովված էր, նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, ով ընտրել է Սերժ Սարգսյանին՝ նա անողնաշար է։ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց ոստիկաններին գործի անցնել։