Monday, April 1, 2013

Միջադեպ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ


Միջադեպ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ
Այսօր հերթական միջադեպը գրանցվեց Կապանում տեղի ունեցող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ։ Կրքերը բավականին թեժացել են։ Մի կին խիստ վրդովված խոսեց Րաֆֆի Հովհաննիսյանի անցյալից, հարց էր տալիս, թե որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատերազմի ժամանակ։ «Դուք և Ձեր ընտանիքը ի՞նչ է արել մեր պետության համար և ինչու՞ են Ձեր երեխաները ԱՄՆ քաղաքացի։ Հագուկապով, կեղտոտ ո՞նց կարող ա այսպես կեղտոտ ժողովրդի դեմը կանգի»,–ասաց կինը։

Իսկ մի տաղամարդ վրդովված էր, նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, ով ընտրել է Սերժ Սարգսյանին՝ նա անողնաշար է։ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց ոստիկաններին գործի անցնել։

Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լեզվակռվի մեջ էր մտել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ արտահայտվող անձանց հետ:
Նկատենք, որ այդ լարված իրավիճակը վերահսկվում էր ընդամենը երկու ոստիկանների կողմից: Ոստիկանության աշխատակիցը հայտարարեց, որ հանրահավաքն ապօրինի է և մասնակիցները կարող են ենթարկվել պատասխանատվության:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր հերթին ասաց, որ չպետք է վախենալ:Կապանում ոստիկանությունը հայտարարեց, թե «Ժառանգության» հանրահավաքը ապօրինի է, ինչպես նաև զգուշացրեց, որ հանրահավաքի մասնակիցները կարող են ենթարկվել պատասխանատվության։
Ի դեպ, հարկ է նկատել, որ նախորդ հարահավաքի ժամանակ ևս նմանատիպ միջադեպեր էին տեղի ունեցել Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ։

Աղբյուրը՝ slaq.am

No comments:

Post a Comment