Saturday, April 6, 2013

«Одноклассники» կայքը կրկին գործում է, սակայն կորցրել է օգտատերերից շատերին


Գրեթե մի օր պահանջվեց «Одноклассники» կայքի ադմինիստրացիային, որպեսզի կարողանա մասնակի վերականգնել կայքի գործունեությունը: Սակայն այս գործընթացը շատերի համար թվաց շատ երկար և նրանք, հրաժարվելով այս սոցիալական ցանցից, սկսեցին փնտրել այլընտրանք ընկերների հետ շփման համար:

«Одноклассники» սոցիալական ցանցը հիմնականում վերականգնել է իր աշխատանքը: Այսօր առավոտից այս ցանցի օգտատերերը հնարավորություն ունեին արդեն ուղարկել հաղորդագրություններ, ընթերցել նորությունների ցանկը և դիտել խմբերի նորությունները:
Չնայած որ այսօրվանից կայքը սկսել է գործել, այնուամենայնիվ կայքում դեռևս կան ոչ լիարժեք գործող ֆունկցիաներ:

Աղբյուրը՝ galatv.am

No comments:

Post a Comment