Tuesday, April 23, 2013

Ով է ուղարկել ծաղկեփունջն ու 100.000 դոլարը Նազենի Հովհաննիսյանին

Մեր տեղեկություններով Նազենի Հովհաննիսյանի երկրպագուներից մեկը ամիսներ շարունակ դերասանուհուն ծաղկեփնջեր է ուղարկել. անպատասխան մնալուց հետո այս երկրպագուն օրերս հերթական ծաղկեփնջի մեջ տեղադրել է նաեւ 100.000 դոլարի փաթեթ եւ արտասահմանյան ուղեւորության տոմս: Սակայն Նազենի Հովհաննիսյանը հպարտ է գտնվել եւ հետ է ուղարկել նաեւ այս խիստ թանկարժեք ծաղկեփունջը` խոշոր դրամական փաթեթով եւ ուղեւորության տոմսերով հանդերձ: Ի դեպ, այս մասին պատմել է հենց ինքը` դերասանուհու երկրպագուն, ում անունը չենք հրապարակի` ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի`մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը պահպանելու դրույթից:

No comments:

Post a Comment