Friday, April 12, 2013

Նախամաշտոցյան հայոց գրեր՝ Բոլիվիայում


Հարավային Ամերիկայում, ավելի որոշակի` Բոլիվիայում, շուրջ 5500 տարվա վաղեմության մի կավե անոթի եւ դրա վրա հայերեն տառերի առկայության մասին «Հայացք» թերթը զրուցել է փաստագրական մի տեսանյութում դրանք առաջինը նկատած Մայր Աթոռի հայորդաց տների տեսուչ-տնօրեն հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ, ով, մասնավորապես նշել է.

«Նյութը, որը շատ հետաքրքիր է, իմ լավ բարեկամ Ալեքսան Գրիգորյանի հետ համացանցում գտած բոլիվիական փաստագրական մի տեսանյութ է, որի բուն նպատակը հնագիտական, հնէաբանական եւ այլ փաստերով մարդու` կապիկից առաջացման դարվինյան տեսակետը մերժելն է եւ հերքելը: Այդ տեսանյութում ներկայացված են աշխարհի այս կամ այն ծայրում հայտնաբերված տարաբնույթ գտածոներ, փաստեր, տեղեկություններ: Ուշագրավ էր Բոլիվիայի Պոկոթիա շրջանում գտնված եւ Բոլիվիայի պետական թանգարանում պահվող մի անոթ, որը, չգիտես ինչու, ներկայացվում էր այսպես, «...հնարավոր է, որ շումերա-աքադական է»: Անոթի ներսը, որ կարծես կավե գոգավորություն լինի, պատված է սեպագիր արձանագրություններով: Սակայն երբ անոթի հետնամասն էր ցուցադրվում, այնտեղ, ի զարմանս ինձ, շատ պարզ ու հստակ երեւացին մի շարք հայերեն տառեր` է, Հ, Չ, Ձ, Ղ, Դ, 3, Ո, Ռ, եւ մի քանի խաչ: Բառեր եւ բառակապակցություններ չկան, բայց առկա են հայոց գրերը...
Երբ հետագայում սկսեցի մանրամասնորեն հետաքրքրվել այդ գտածոյով, կարդացի մի տեղեկատվություն, որ Ք.ա. 3500 տարվա պատմություն ունի։ Ինձ ապշեցրեց հայոց տառերի առկայությունը Բոլիվիայում գտնված այդ անոթի վրա, որն, իրոք, սենսացիոնիրողություն է»,- մեջբերում է  «Հայացքը»:
 

No comments:

Post a Comment