Tuesday, April 16, 2013

Աստղերը հակառակ կողմից. 10 փաստ, որ չգիտենք VARDA-ի մասին (ֆոտո)


Աստղերը նույնպիսի մարդ են, ինչպես մենք բոլորս: Նրանք իրենց թերություններն ունեն, խնդիրներն ու վատ սովորությունները: Նույնիսկ եթե ճանաչված են, այդ չի արգելում նրանց սիրահարվել, ամուսնանալ, ամուսնալուծվել, երեխա ունենալ, հիվանդանալ ու վիճել: Նրանք նույն զգացմունքներն են ունենում, ինչ եւ մենք բոլորս, միայն ափսոս, որ շատ հաճախ ստիպված են լինում թաքցնել դրանք:
Չնայած մենք անընդհատ նախանձում ենք արտիստներին, նրանց կյանքն ամենեւին էլ այդքան լուսավոր եւ անհոգ չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Ամենից առաջ դա ամենօրյա ծանր աշխատանք է, երբեմն՝ առանց հանգստյան օրերի: Դրանք սիրելիների հետ շփման հազվադեպ րոպեներ են, մտերիմների հետ ժլատ հանդիպումներ: Դա մշտական լարված իրավիճակ է, որը երբեմն մի քանի ամիսների ընթացքում թույլ չի տալիս թուլանալ եւ արձակուրդն անցկացնել այնպես, ինչպես մի քանի տարի երազել ես: Մեզ հայտնի է աստղերի կյանքի միայն մի կողմը՝ փայլուն եւ տոնական: Նրանց կյանքի հենց այդ կողմին ենք մենք նախանձում, ովքեր՝ լուռ, ովքեր էլ՝ բարձրաձայն: Մենք քննարկում ենք նրանց հոնորարներն ու կյանքի մակարդակը, աստղերի մասին բամբասանքներ լսում: NEWS.am STYLE-ի այս խորագիրը կօգնի նրանց ավելի լավ ճանաչել եւ նոր կարծիք կազմել: Հերթական աստղը VARDA-ն է: 

Հայաստան այցելությունից հետո VARDA-ն ավելի ճանաչված է դարձել: Համացանցում հայտնվեցին նրան ուղղված քաղաքական հոդվածներ, նրա մասնակցությամբ վաղեմի տեսանյութեր, որտեղ նա կիսամերկ է պարում: Նույնիսկ երեւանյան համերգներին հանդիսատեսը բառացիորեն վազում էր դահլիճ՝ իսկական սթրիփթիզ տեսնելու ակնկալիքով: Սակայն հայկական մտածելակերպից ոգեշնչված կարծրատիպը ջարդուփշուր եղավ. ակնկալված էրոտիկ պարի փոխարեն VARDA-ն կատարեց սեփական երգերը, հետաքրքիր շոու եւ ձողի վրա բարդ հնարքներ ցուցադրեց: Բացի այդ, քչերին է հայտնի, թե որքան ջանք եւ ուժ է VARDA-ն ծախսել իր փառքի ճանապարհին. որքան արցունք, անքուն գիշերներ եւ ինքն իր հետ պայքարի ջանքեր…
Ահա VARDA-ի մասին եւս 10 փաստ, որոնց մասին Հայաստանում ոչ ոք չգիտի.
1) VARDA-ն բուսակեր է;
2) երբեք չի ներկել մազերը;
3) տնային սիրելի ունի. Ռիչ անունով կախականջ կատու, որի կողքին բնականից  YOU է գրված;
4) ֆիրմային ուտեստը կաղամբապուրն է՝ բորշչը, որը նա պատրաստում է բոլոր ընկերների եւ իր խմբի համար;
5) երկու բարձրագույն կրթություն ունի. ռեժիսոր եւ մարզիչ (ֆիզկուլտուրայի ուսուցչուհի);
6) ընտանիքի 6-րդ երեխան է;
7) իր առաջին համազգեստներն անձամբ է կարել եւ մինչեւ հիմա մասնակցում է իր հագուստների դիզայնի մշակմանը;
8) թուլություն ունի. խենթանում է ոչ շատ բարձր կրունկներով կոշիկների համար: Իր հավաքածուների գրեթե բոլոր կոշիկները կարված են անհատական էսքիզներով;
9) արտոնագրել է իր ֆիրմային համարը. պար հորիզոնական ձողի վրա;
10) 9 տարեկանում իր առաջին ստեղծագործական մրցույթում զբաղեցրել է 2-րդ տեղը, որը շատ է ազդել նրա վրա: Այդ պատճառով հետագա բոլոր մրցույթներում՝ միայն առաջին տեղեր:
Պետք չէ մարդկանց մասին դատել լուրերի եւ նրա մասնագիտության հիման վրա (որը, ի դեպ, VARDA-ն փոխել է բավական վաղուց՝ սթրիփթիզը թողնելով անցյալում եւ այն փոխարինելով անկրկնելի ճկուն պարերով եւ բարդ ակրոբատիկ համարներով՝ սեփական երգերի նվագակցությամբ):
Պատրաստեց՝ Մարինա Ադուլյանը

No comments:

Post a Comment