Thursday, April 4, 2013

Ռոբ Քարդաշյանը ցուցադրել է իր հայ սիրելիին



Ռեալիթի-շոուի աստղ Ռոբ Քարդաշյանը հրապարակել է իր նոր ընկերուհու՝ հայկական ծագմամբ Նազա Ջաֆարյանի լուսանկարը:
Ըստ The Hollywood Life-ի, Ռոբն ու Նազան հանդիպում են արդեն մի քանի ամիս: Ծանոթացել են իրենց ընդհանուր ընկեր Բրենդոն Քափլանի միջոցով: Նազան մշտապես բնակվում է Լոնդոնում: «Նա մի քիչ նման է Քիմ Քարդաշյանին: Ռոբի հետ նրա ծննդյան օրը Նազան Լաս Վեգասում էր: Հետո նրանք հանգստացել են Լոս Անջելեսում, այնուհետեւ Լոնդոն մեկնել»,- պատմել է Ռոբի ընկերներից մեկը: Նազան արդեն ծանոթացել է Ռոբի մոր՝ Քրիս Ջեների հետ. նրանք միասին ճաշել են ռեստորանում: Վերջերս աղջիկը ջնջել է Twitter-ի իր էջը, հավանաբար՝ մամուլի կողմից իր անձի հանդեպ աճող հետաքրքրության պատճառով:

Աղբյուրը՝ style.news.am

No comments:

Post a Comment