Այն հարցին, թե ինչո՞ւ Բաղրամյան պողոտայում ոստիկաններն իրենց ագրեսիվ պահեցին, պարոն ոստիկանապետը պատասխանեց, որ իրենց գործողություններն օրինաչափ են եղել, մեր դիտարկմանը՝ բիրտ ուժ եք կիրառել, նա չհամաձայնեց, ասաց՝ բիրտ ուժ չի եղել: Երբ ես ասացի, որ անձամբ իմ նկատմամբ էլ են ուժ կիրառել եւ ցույց տվեցի վնասված մատներս, ծիծաղեց եւ հորդորեց դիմել իրավապահներին: Մեր այն հարցին, թե ո՞ւր եք գնում հիմա, Բաղրամյա՞ն, ոստիկանապետը պատասխանեց՝ «չեմ ասի»: Իր խոսքում Վլադիմիր Գասպարյանը նաեւ ասաց. «Եթե գործողություններն անցնում են խաղաղ ընթացքը, եթե տեսնում ես, որ հնարավոր է՝ ոչ խաղաղ գործողություններ լինեն, այդ մասին պետք է հայտարարել, իրազեկել եւ ուղղորդել»: Երբ հետաքրքվեցինք, թե տեղեկություններ ունի՞, թե Բաղրամյանի բախման հետեւանքով քանի՞ ոստիկան է տուժել, Վ. Գասպարյանը պատասխանեց՝ «մեկին դուք ինքներդ տեսաք,երկուսի մասին էլ ինձ տեղյակ են պահել: Դեռ հստակ չգիտեմ, պետք է գնամ տեսնեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Հասմիկ Համբարձումյանի
Աղբյուրը՝ aravot.am
No comments:
Post a Comment