
Operativ.am-ի թղթակիցը ՀՀ հանրային ծառայությունների հանձնաժողովի բակից հայտնում է, որ ՀՀ հանրային ծառայությունների հանձնաժողով աշխատակազմի ղեվարար Միքայել Սողոմոնյանը ներկայացավ գազի գնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցներին ու հայտնեց գազի գնի սակագնի բարձրացման հայտը դեռևս քննարկման փուլում է: Նրա խոսքով` այն կուսումնասիրվի օրենքի բոլոր դրույթներով: Իրենք ամեն ինչ կանեն, որ հարցը լուծվի հօգուտ ժողովրդի, բայց նա նշեց, որ գազի գնի բարձրացման հետևանքով էլենտրաէներգիայի սակագինը նույնպես կբարձրանա: