Ադրբեջանի Բարդայի շրջանի բնակիչը՝ ի նշան Ճանապարհային ոստիկանության դեմ բողոքի, ամբողջովին մերկացել է և նստել ոստիկանության շենքի առջև:
Այս մասին գրում է contact.az-ը՝ նշելով, որ Youtube-ում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է մերկ տղամարդը նստել գետնին և հայտարարում է, որ այս քայլին իրեն դրդել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Տղամարդը նաև նշում է, որ ոստիկանության պետը իրենից ստիպողաբար 300 մանաթ է վերցրել:
Տեսանյութում երևում է նաև, որ րոպեներ անց անցորդները և ոստիկանության աշխատակիցները հավաքվում են տղամարդու շուրջ և հորդորում հագնվել, իսկ ոստիկաններից մեկը ցուցարարի դեմքին է հարվածում:
Տեսանյութում երևում է նաև, որ րոպեներ անց անցորդները և ոստիկանության աշխատակիցները հավաքվում են տղամարդու շուրջ և հորդորում հագնվել, իսկ ոստիկաններից մեկը ցուցարարի դեմքին է հարվածում:
Աղբյուրը՝ haynews.am
No comments:
Post a Comment