Friday, August 31, 2012

Հունգարիայի հայ համայնքը դեռ 15 օր առաջ տեղեկացրել են Սաֆարովի էկստրադիցիայի մասին


Պարզվում է, որ դեռ 15  օր առաջ, երբ Հունգարիայի հայկական համայնքի ներկայացուցիչները եկել ասում էին այս ամենն ու մերոնք պատասխանում էին «չէ, դե դժվար, դեռ հաստատված չի, չգիտենք»։ Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչները նույնիսկ եղան ԱԳՆ և Ավստրիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ, որոնք զայրացան համանքի ներկայացուցիչների վրա՝ ասելով. «Ի՞նչ եք հավայի բաներ խոսում»։

Ախթալայի քաղաքապետի և մանկապիղծ Սերոբի թիկնազորի պետի միջև կրակոցներով ու ծեծկռտուքներով ռազբոռկաներ են ընթանում

Երեկ արտակարգ պատահարների շարք է տեղի ունեցել Ախթալայում, որոնք իրենց էությամբ ոչ այլ ինչ են քան վենդետտա։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, կոնֆլիկտը ծագել է ՏԻՄ ընտրությունների ֆոնի վրա։ Արմնյուզի պատրաստած ռեպորտաժի համաձայն, ինչ որ խոսակցություններ են տարածվել, թե մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնազորի պետ՝ Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանը ևս մանկապղծությամբ է զբաղվել՝ իր շեֆի օրինակով։

Thursday, August 30, 2012

Vitamin Club-ի Գարիկի հարսնացուն. Ֆոտոշարք


Այսօր կարդացի, որ «Վիտամին» ակումբի Գարիկն ու «X Factor» նախագծի «Mars-On» խմբի աղջիկներից Մարիաննան ամուսնացել են:) (Աղբյուրը): Բայց ինչպես հասկացա, շատերը չէին ճանաչում Գարիկի հարսնացուին: Ձեզ եմ ուզում ներկայացնել «Mars-On» խմբի աղջիկների լուսանկարները.


Vitamin Club-ի Գարիկի հարսնացուն. Ֆոտոշարք


Այսօր կարդացի, որ «Վիտամին» ակումբի Գարիկն ու «X Factor» նախագծի «Mars-On» խմբի աղջիկներից Մարիաննան ամուսնացել են:) (Աղբյուրը): Բայց ինչպես հասկացա, շատերը չէին ճանաչում Գարիկի հարսնացուին: Ձեզ եմ ուզում ներկայացնել «Mars-On» խմբի աղջիկների լուսանկարները.

Յուրա Մովսիսյանի լավագույն նկարները (Photo)

Ներկայացնում եմ Ձեզ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Յուա Մովսիսյանի ֆոտոշարքը։ Իմ կարծիքով, հավաքականում երեք ֆուտբոլիստ վերածվել են վերացական նշանակությունների կրողների և իրենցով խորհրդանշում են դրանք. Բերեզովսկին՝ թասիբն է, Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի լուսավոր ապագան, իսկ Մովսիսյանը՝ հաղթանակի ոգին։

Wednesday, August 29, 2012

Նախագահը հանդիպել է 2011-2012 ուսումնական տարվա մեդալակիրների հետ (Photo)


Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում հյուրընկալել է 2011-2012թթ. ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտների և առարկայական օլիմպիադաներում պարգևներ ստացած դպրոցականների հետ։ Կից ֆոտոշարքում այն պայծառ երեխաներն են, ովքեր 12 տարի շարունակ ջանք ու եռանդ չեն խնայել ու մեծ նվիրումով տրվել են իրենց ուսմանը: Նայում ես նրանց դեմքերին ու զգում, որ, հա՛, հենց նրանք են մեր վաղվա ապագան:

Ոստիկանության պարզաբանումը սիրիահայ ընտանիքի հարցի վերաբերյալ

ՀՀ Ոստիկանությունը պարզաբանումներ է տվել այսօր մեծ աղմուկ բարձրացրած սիրիահայ ընտանիքի հարցի վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ մի սիրիահայ ընտանիքի մի քանի օր օդանավակայնում պահելուց հետո որոշվել էր դեպորտացիա անել, ինչը մեծ աղմուկ էր բարձրցրել հասարակությունում։ Իրավիճակը հասկանալու համար պետք է ծանոթ լինել ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի դրույթներին, որը սահմանում է այն երկրներից անկը, որոնց քաղաքացիները պարտավոր են վիզայի համար դիմել իրենց երկրում առկա ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսարան, իսկ Սիրիան հենց այդ երկրների ցանկի մեջ էլ։ Օրեննքը սակայն ունի մի շարք նյուանսներ, եթե օտար երկրի քաղաքացին ազգությամբ հայ է.

Tuesday, August 28, 2012

Մարտահրավեր իրականությանը (Video)




Աշխարհում նշում են մերկ կրծքի օրը (Photo, Video)

Ես գիտեի, որ կան բազմաթիվ տարօրինակ «տոներ», որոնք նշվում են տարբեր երկրներում։ Այդ օրերից մեկն էլ հենց այսօր է, որը ԱՄՆ-ում, Եվրոպայում և մի շարք այլ երկրներում նշվում է որպես մերկ կրծքի օր։ Այն կոչված է հիշեցնելու մարդկանց կնոջ և տղամարդու իրավահավասարության մասին։ Ճիշտն ասած չգիտեմ, թե որքանով է պրակտիկ արդյունքը համահունչ դրված նպատակին, բայց անկասկած, հետաքրքրության ու տեսարժաննության առումով այս տոնը ավելի ուշագրավ է քան բազմաթիվ այլ տոներ և օրեր։

Monday, August 27, 2012

Սերժ Թանգյանը՝ ԱՄՆ հայ համայնքի մասին

Հանրահայտ հայազգի երգիչ Սերժ Թանգյանը «KCET» հեռուստաալիքին տրված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ հայ համայնքին և այդ համայնքի ազդեցության մասին, որն այն ունեցել է իր վրա։ Մեջբերում եմ հարցազրույցը.
Կարող եք ներկայացնել, թե ինչպիսի՞ն է եղել ձեր արվեստի ծնունդը՝ Լոս Անջելես տեղափոխվելուց հետո, եւ ինչպե՞ս այդ իրադարտձությունն ազդեց Ձեր, որպես մարդ, եւ որպես արտիստ կայացման վրա:

Saturday, August 18, 2012

Բաղդասարովը պարզաբանում է «Արմավիայի» մասին տեղեկությունները

Hayeli.am-ը հարցազրույց է վերցրել «Արմավիայի» սեփականատեր Միքայել Բաղդասարովից՝ կապված ընկերության շուրջ շրջանառվող տարատեսակ լուրերի վերաբերյալ։
Նախ, Բաղդասարովը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, թե «Արմավիան» չի կատարում իր պարտականությունները, միևնույն ժամանակ հաստատելով, որ ընկերության ինքնաթիռներից մեկի վրա կալանք է դրվել Ռուսաստանում։

Friday, August 17, 2012

Կայացավ Ազնավուրի համերգը Ախլցխայում


Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախագահական պալատում ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, հաղորդում է  «Գրուզիա օնլայնը»:
Անզավուրը Սաակաշվիլիին ներկայացրել է Ախլցխայի բերդից ստացած իր տպավորությունները: Երեկ Ազնավուրը բերդի բացման առիթով այստեղ մեծ համերգ է ունեցել: Համերգի ընթացքում Ազնավուրը, դիմելով հանդիսատեսին, ասել է. «Այժմ ես մի երգ կերգեմ, որը ո՛չ փարիզյան է, ո՛չ վրացական, ո՛չ էլ հայկական…Ինչպես գիտեք, հայրս ծնվել է Ալխցխայում, ուստի ես փաստացի ձեր համաքաղաքացին եմ: Եթե իմ հայրը չարտագաղթեր, ես ձեզ հետ միասին կապրեի Վրաստանում»:
Համերգի ավարտից հետո, որին մասնակցել է նաև Սաակաշվիլին, բերդի տարածքում տեղադրվել է Ազնավուրի աստղը: Ախլցխայի «Ռաբատ» ամրոցի կառուցումը թվագրվում է 9-րդ դարին, սակայն վերակառուցումից հետո այն ստացել է սկզբնական տեսքը: Վերակառուցման համար Վրաստանի պետբյուջեից ծախսվել է 15 մլն դոլար: Ամրոցի տարածքն ընդգրկում է 7 հա տարածք: Համալիրում բացի Սուրբ Մարինա ուղղափառ եկեղեցուց, գտնվում է նաև մզկիթ, կաթոլիկ և հայկական եկեղեցի, ինչպես նաև հրեական սինագոգ:  
Աղբյուրը` Civilnet.am

Wednesday, August 15, 2012

Հայաստանի հավաքականի երկրպագուների երթոը դեպի «Վազգեն Սարգսյան» մարզադաշտ

eMedia.am -ը հրապարակել է Հայաստանի հավաքականի երկրպագուների երթը դեպի Վազգեն Սարգսյանի  մարզադաշտ


Tuesday, August 14, 2012

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը վերադարձավ հայրենիք


Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Լոնդոնից վերադարձավ հայրենիք: Օդանավակայանում օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանին, բրոնզե մեդալակիրներ Հռիփսիմե Խուրշուդյանին եւ Արթուր Ալեքսանյանին սպասում էին մի քանի տասնյակ երկրպագուներ` երգ, երաժշտությամբ, Հայաստանի դրոշներով եւ շնորհավորական պաստառներով:

Պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն ողբերգության հետևանքների հաղթահարման համար. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցան ուղղերձ է հղել Իրանի ննախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Հեռագրի տեքստը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքէջում.

Ինչպես է նկարահանվել «Սպանել Բիլին» ֆիլմը


KillBill 0 Как снимался фильм «Убить Билла»
1.
KillBill 1 Как снимался фильм «Убить Билла»
2.

Saturday, August 11, 2012

Անդրեն Փարիզում հյուրընկալվել է Ալեն Դելոնի տանը


Bravo.am-ը հրապարակել է երգիչ Անդրեից վերցված հարցազրույցը՝ վերջինիս փարիզ կատարած այցի վերաբերյալ։ Մեջբերում եմ.

-Այս տարվա ընթացքում մի շարք երկրներում ես եղել` Ռուսաստան, Լատվիա, Ուկրաինա, Ֆրանսիա... Շարունակիր ցանկը:): 
-Եգիպտոս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ… Մինչեւ ամառվա վերջ պետք է մի քանի երկիր եւս այցելեմ: Ընկերներիս հետ հնարավոր է` մեկնենք նաեւ Խորվաթիա եւ Չեռնոգորիա: Շատ եմ կարոտում, երբ հեռու եմ լինում ընտանիքիցս եւ հատկապես կարոտում եմ փոքրիկ զարմուհուս` Վիկտորիային:
-Կա՞ մի երկիր, որ դեռ չես այցելել ու կցանկանայիր սեփական աչքերով տեսնել:
-Բախտ է վիճակվել լինել երազածս գրեթե բոլոր երկրներում: Շատ ուրախ եմ, որ համատեղում եմ սիրածս աշխատանքը սիրածս երկրներ այցելելու հետ. ելույթ եմ ունեցել գրեթե բոլոր այդ վայրերում:  


Նորություններ Գյումրու, Վանաձորի և Արթիկի քաղաքապետի ընտրություններից

Երեկ բոլոր թեկնածուների համար վերջին օրն էր՝ իրենց թեկնածությունները առաջիկա ՏԻՄ մարմինների ընտրություններին գրանցելու համար։ Անակնկալներ չեն գրանցվել, բայց ուշագրավ նորություններ այնուամենակնիվ կա։ Անդրադառնամ երեք քաղաքների ընտրությունների վերաբերյալ վերջին տեղեկություններին.

Գյումրիում Վարդան Ղուկասյանը այդպես էլ չառաջադրեց իր թեկնածությունը, ինչը նշանակում է, որ Գյումրին վերջապես նոր քաղաքապետ է ունենալու։

Friday, August 10, 2012

Ամերիկացիները թողարկել են երկնքի խոշորագույն եռաչափ քարտեզը (Video)

News.am-ը գրել է ամերիկացի գիտնականների կողմից արված նորարության մասին։

Sloan Digital Sky Survey III, SDSS-III-ը թողարկել է զանգվածային գալակտիկաների եւ հեռավոր սեւ կետերի երբեւէ եղած ամենախոշոր եռաչափ քարտեզը:
Նոր քարտեզը ցույց է տալիս ավելի քան միլիոն գալակտիկաների դիրքը եւ հեռավորությունը Երկրից:
Քարտեզը «Տվյալների իններորդ թողարկման» (Data Release 9, DR9) գլխավոր մասն է, որը ընդգրկում է վեցամյա նախագծի առաջին երկու տարիները: Ներկայացված են նաեւ 200 մլն գալակտիկաների պատկերներ եւ 1,35 մլն սպեկտրներ:

Thursday, August 9, 2012

Սեյրան Օհանյանը այցելել է սահմանամերձ զորամասեր (Photo)

Պաշտպանության նախարարը այցելել է ՀՀ հյուսիսարևելյան սահման, որտեղ ուսումնասիրություններ է իրականցրել սահմանագծի ամրացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև զրուցել է հայկական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնոող զինծառայողների հետ։ Այցի վերջում նախարարը հանդիպել է նաև սահմանամերձ Չինարի և Արծվաբերդ գյուղերի բնակիչների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին։

Նոր բացահայտումներ ծանրաձողը գլխին գցած մարզիկի մասին. օլիմպիադայի ամենահուզիչ պատմությունը

Երեկ համացանցում մեծ տարածում ստացավ գերմանացի մարզիկ Մաթիաս Շտայների անհաջող կատարած պոկում վարժությունը, որի արդյունքում 193 կիլոգրամանոց ծանրաձողը ընկավ վերջինիս վրա։ Այնինչ, անգլալեզու կայքերում հրապարակվել է մի շատ հուզիչ տեղեկություն գերմանացի մարզիկի մասին, որը կարդալուց հետո պարզապես չէի կարող չներկայացնել այն հայկական ընթերցողին։

Tuesday, August 7, 2012

Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառություն (ֆոտոշարք)

Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառություն (ֆոտոշարք)



Գլուխգործոցներ ավազի վրա. Ֆոտոշարք



Բացառիկ տեսանյութ Սեւանա լճի հատակից (Photo, Video)

News.am-ում հոյակապ նյութ է հրապարակվել Սևանա լճում անցկացված «Հայ Էքստրիմ 2012» մրցույթի մասին, որի ընթացքում մի խումբ ջրասուզորդներ նկարահանումներ են կատարել Սևանա լճի հատակին։ Հատկանշական է, որ այս տեսանյութը խիստ եզակի է, քանի որ լիճը մինչ այժմ էլ շատ քիչ է ուսումնասիրված և նման տեսանյութեր կարելի է մատների վրա հաշվել.

Monday, August 6, 2012

Կամոբլոգը՝ Քաղաքապետարանի շենքի «ստրիպտիզի» մասին


Մեր ամենաժամացային բլոգերներից մեկը՝ Կամո Թվմասյանը (Kamoblog)անդրադարձել է մի թեմայի, որն առավոտյան խիստ ազդեց նյարդերիս վրա: Խոսքս "Ստրիպտիզ Քաղաքապետարանի շենքի վրա" վերնագրով նյութի մասին է: Եվ այսպես Կամոյի մտորումներն այս թեմայով ներկայացնում եմ ամբողջությամբ:

Ըմբշամարտի եզրափակիչում Ջուլֆալակյանի մրցակիցը խարդախությամբ հաղթեց

Օլիմպիական խաղերում վերջին 16 տարվա մեջ առաջին արծաթե մեդալը բերած Արսեն Ջուլֆալակյանը այսօր պատմել է եզրափակիչ մենամարտի մասին և մի շարք սկանդալային մանրամասներ է հազորդել. Մեջբերում եմ Ջուլֆալակյանի հարցազրույցը.

Saturday, August 4, 2012

Գիքորի ֆենոմենն օլիմպիական խաղերում. անկեղծ հարցազրույց մասնագետի հետ

Խիստ ուշագրավ, անկեղծ ու ըստ իս ադեկվատ հարցազրույց է տվել Հայկական պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Հայաստանի սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության կենտրոնի փոխտնօրեն, սպորտային բժշկության գծով պրոֆեսոր Ռաֆիկ Թորոյանը, որը ցանկանում եմ մեջբերել ամբողձությամբ.

Ինչ է լինում երբ անգրագետ աշակերտները դառնում են ԲՀԿ լրատվության բաժնի աշխատակիցներ, կամ մի փոքր Ուրիխանյանի օգնականների մասին


Բարև ընթերցող ջան: Մի թեմայից եմ ուզում խոսել, որից այնպիսի շոկի մեջ եմ ընկել, որ անպայմանորեն ուզում եմ հետդ կիսվել: Որոշել էի այլևս չանդրադառնալ Յուրի Վարդանյանի ու ԲՀԿ խոսնակի պոլեմիկային, բայց ԲԿՀ-ական որոշ գերազանցիկների տարածած երեկվա հայտարարությունը ինձ պարզապես պառկացրեց գետնին:
Ուրեմն երեկ ԲՀԿ խոսնակ Ուրիխանյանի օգնականները՝ Վարդան Քոչարյանը և Զոհրապ Գրիգորյանը մեկը մյուսի ետևից գերինտելեկտուալ մամլո հաղորդագրություններ տարածեցին, որտեղ շատ դուխով ու ոգևորված ջահելական ոճով պաշտպանում էին իրենց միակ Աստծում՝ Մսյո Ուրիխանյանի: Չեմ խորանում նեցուկ կանգնելու ցածրակարգ մեթոդների ու պատմությունն ու մեր մեծերին չհարգելու և իրենցից մի քանի անգամ մեծ, խելացի ու փորձառու մեր լեգենդ Յուրի Վարդանյանին մանկական խորհուրդներ տալու ու յանիմ կպնելու փորձերի մեջ: Այլ կքննարկենք այս երիտասարդների գրագիտության մակարդակը: Ստորև ներկայացնում եմ մամլո հաղորդագրությունը, որը ջահելները տարածեցին ԲՀԿ-ի անունից: Հատուկ Ձեզ համար ուղղել եմ հաղորդագրության միջի սխալներն ու համապատասխան գնահատական նշանակել: 
Հավելեմ, որ պատրաստ եմ իմ հաշվիվ երիտասարդներին ուղարկել հայոց լեզվի պարապունքների: Խնդաս դու Ուրիխանյան քո կադրերով:

Friday, August 3, 2012

Կարեն Ջանիբեկյանը կոտրել է ոտքը

ՀՀ ժողավրադական արտիստ Կարեն Ջանիբեկյանը կոտրել է ոտքը: Այս մասին հայտնում է yerkir.am-ը` գրելով, որ արդեն 1 շաբաթ է, ինչ ոտքը գիպսի մեջ է և դեռ 20 օր էլ պետք է մնա այդպես: «Է, բալես, պառկած եմ… Էդպես էլ է պատահում: Հենափայտերի օգնությամբ եմ քայլում: Բայց դե, ինձ ի՞նչ կա, տրամադրությունս տեղն է: Ասում են, չէ՞, մարդն ինչ տրամադրությամբ լինում է մոր արգանդում, այնպես էլ անցկացնում է ողջ կյանքի ընթացքում»,-ասել է Ջանիբեկյանը:

Պալաչի ու Ծառուկյանի կոնֆլիկտը հարթվե՞լ է

«Ժողովուրդ» թերթը հաղորդում է, որ իր հավաստի աղբյուրների պնդմամբ վերջապես ձեռք է բերվել կոմպրոմիսային լուծում Պալաչի ու Ծառուկյանի միջև ծավալված «գծային պատերազմում», սակայն դրա համար պահանջվել է նախագահականի միջամտությունը։

Thursday, August 2, 2012

«Կոմանդոս´, դու տականք ես, դու վախկոտ ես, դու ծախվեցիր». ՀԱԿ-ի ակտիվիստ

Համացանցում տարածված տեսանյութի հաշվին հայտնիություն ձեռք բերած ՀԱԿ-ի ակտիվիստներից Գուրգեն Ավետիսյանը (որին հիմնովին կպավ Ցիցեռոն ծաղրանունը՝ իր բոցաշունչ ելույթների համար) իրեն խիստ անվայելուչ արտահայտություններ է թույլ տվել Արցախյան պատերազմի հերոս, Շուշին ազատագրած զորավարի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հասցեին։

Ադրբեջանցի բռնցքամարտիկի սկանդալային «հաղթանակը» չեղյալ է հայտարարվել

Օլիմպիական խաղերի ամենասկանդալային որոշումներից մեկը այսօր չեղյալ է հայտարարվել։ Հիշեցնեմ, որ երեկ բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի թեթև քաշայինների մրցումների ժամանակ խիստ վիճահարույց որոշում էր կայացրել մրցավարը։ Բանն այն է, որ ճապոնացի բռնցքամարտիկը վերջին ռաունդում վեց անգամ նոկդաունի էր ենթարկել ադրբեջանցի բռնցքամարտիկին, սակայն մրցավարը չէր հաշվել դրանք, իսկ բռնցքամարտի կանոններով, երրորդ նոկդաունից հետո մարտը պետք է դադարեցվեր, իսկ ճապոնացուն շնորհվեր հաղթանակ՝ տեխնիկական նոկաուտով։ Այնինչ, մրրցավարն ասես անտեսում էր ադրբեջանցու անկումները և արդյունքում հաղթանակը շնորհվեց ադրբեջանցուն՝ միավորներով։
Այս որոշումը բողոքարկվել էր ճապոնացիների կողմից,  ինչի արդյունքում Սիրողական բռնցքամարտի միջազգային ասսոցացիան (AIBA) պարտություն է գրանցել ադրբեջանցի բռնցքամարտիկ Մագոմեդ Աբդուլհամիդովին և հաջորդ փուլ է անցել ճապոնացի բռնցքամարտիկը։ Այժմ AIBA-ում քննարկում են մրցավարին պատժելու հարցը։