Այս որոշումը բողոքարկվել էր ճապոնացիների կողմից, ինչի արդյունքում Սիրողական բռնցքամարտի միջազգային ասսոցացիան (AIBA) պարտություն է գրանցել ադրբեջանցի բռնցքամարտիկ Մագոմեդ Աբդուլհամիդովին և հաջորդ փուլ է անցել ճապոնացի բռնցքամարտիկը։ Այժմ AIBA-ում քննարկում են մրցավարին պատժելու հարցը։
Thursday, August 2, 2012
Ադրբեջանցի բռնցքամարտիկի սկանդալային «հաղթանակը» չեղյալ է հայտարարվել
Օլիմպիական խաղերի ամենասկանդալային որոշումներից մեկը այսօր չեղյալ է հայտարարվել։ Հիշեցնեմ, որ երեկ բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի թեթև քաշայինների մրցումների ժամանակ խիստ վիճահարույց որոշում էր կայացրել մրցավարը։ Բանն այն է, որ ճապոնացի բռնցքամարտիկը վերջին ռաունդում վեց անգամ նոկդաունի էր ենթարկել ադրբեջանցի բռնցքամարտիկին, սակայն մրցավարը չէր հաշվել դրանք, իսկ բռնցքամարտի կանոններով, երրորդ նոկդաունից հետո մարտը պետք է դադարեցվեր, իսկ ճապոնացուն շնորհվեր հաղթանակ՝ տեխնիկական նոկաուտով։ Այնինչ, մրրցավարն ասես անտեսում էր ադրբեջանցու անկումները և արդյունքում հաղթանակը շնորհվեց ադրբեջանցուն՝ միավորներով։
Labels:
ադրբեջան,
արդարություն,
սկանդալ,
սպորտ,
օլիմպիադա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment