Friday, August 17, 2012

Կայացավ Ազնավուրի համերգը Ախլցխայում


Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նախագահական պալատում ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, հաղորդում է  «Գրուզիա օնլայնը»:
Անզավուրը Սաակաշվիլիին ներկայացրել է Ախլցխայի բերդից ստացած իր տպավորությունները: Երեկ Ազնավուրը բերդի բացման առիթով այստեղ մեծ համերգ է ունեցել: Համերգի ընթացքում Ազնավուրը, դիմելով հանդիսատեսին, ասել է. «Այժմ ես մի երգ կերգեմ, որը ո՛չ փարիզյան է, ո՛չ վրացական, ո՛չ էլ հայկական…Ինչպես գիտեք, հայրս ծնվել է Ալխցխայում, ուստի ես փաստացի ձեր համաքաղաքացին եմ: Եթե իմ հայրը չարտագաղթեր, ես ձեզ հետ միասին կապրեի Վրաստանում»:
Համերգի ավարտից հետո, որին մասնակցել է նաև Սաակաշվիլին, բերդի տարածքում տեղադրվել է Ազնավուրի աստղը: Ախլցխայի «Ռաբատ» ամրոցի կառուցումը թվագրվում է 9-րդ դարին, սակայն վերակառուցումից հետո այն ստացել է սկզբնական տեսքը: Վերակառուցման համար Վրաստանի պետբյուջեից ծախսվել է 15 մլն դոլար: Ամրոցի տարածքն ընդգրկում է 7 հա տարածք: Համալիրում բացի Սուրբ Մարինա ուղղափառ եկեղեցուց, գտնվում է նաև մզկիթ, կաթոլիկ և հայկական եկեղեցի, ինչպես նաև հրեական սինագոգ:  
Աղբյուրը` Civilnet.am

No comments:

Post a Comment