Saturday, August 11, 2012

Նորություններ Գյումրու, Վանաձորի և Արթիկի քաղաքապետի ընտրություններից

Երեկ բոլոր թեկնածուների համար վերջին օրն էր՝ իրենց թեկնածությունները առաջիկա ՏԻՄ մարմինների ընտրություններին գրանցելու համար։ Անակնկալներ չեն գրանցվել, բայց ուշագրավ նորություններ այնուամենակնիվ կա։ Անդրադառնամ երեք քաղաքների ընտրությունների վերաբերյալ վերջին տեղեկություններին.

Գյումրիում Վարդան Ղուկասյանը այդպես էլ չառաջադրեց իր թեկնածությունը, ինչը նշանակում է, որ Գյումրին վերջապես նոր քաղաքապետ է ունենալու։


Վանաձորի քղաքապետի ընտրություններին վերջին օրով գրանցվել է նոր թեկնածու՝ ոմն անկուսակցական Տիգրան Գրիգորյանը, ում դեռ պետք է հիշենք ԱԺ ընտրություններից։ Տիգրան Սարգսյանը հենց այն «հերոսն էր», ով առաջադրել էր իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարծքում և կենաց մահու պայքար վարեց Սամվել Ալեքսանյանի ու Նիկոլ Փաշինյանի դեմ։

Դե իսկ Արթիկում առհասարակ շիլափլավ վիճակ է. գրանցված 6 թեկնածուներից 4-ը հանրապետական են։ ՀՀԿ-ի մարզային կառույցից էլ հայտնել են, որ բոլոր 4-ն էլ ինքնաառաջադրված թեկնածուներ են, ուստի ՀՀԿ-ն դեռ չի որոշել, թե կոնկրետ ո՞ր մեկին պետք է աջակցել, դրա համար դեռ ժողով պետք է հրավիրվի։

No comments:

Post a Comment