Պարզվում
է, որ դեռ 15 օր առաջ, երբ Հունգարիայի հայկական
համայնքի ներկայացուցիչները եկել ասում էին այս ամենն ու մերոնք պատասխանում էին «չէ,
դե դժվար, դեռ հաստատված չի, չգիտենք»։ Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչները նույնիսկ եղան ԱԳՆ և Ավստրիայում ՀՀ դեսպանատան
ներկայացուցիչներ, որոնք զայրացան համանքի ներկայացուցիչների վրա՝ ասելով. «Ի՞նչ եք
հավայի բաներ խոսում»։
Եվ սա այն դեպքում, երբ համայնքի ղեկավարն անձամբ էր խոսացել
Հունգարիայի պառլամենտի ղեկավարի և արդարադատության փոխնախարարի հետ, որոնք էլ հենց
ասել էին, որ Սաֆարովի էկստրադիցիան արվելու է, քանի որ կան լուրջ ֆինանսական հոսքեր
Թուրքիայից և Ադրբեջանից, ինչպես նաև առկա է մեծ ճնշում Հունգարիայի նախագահի և վարչապպետի
կողմից։ Պառլամենտի ղեկավարն ու փոխնախարարը՝ լինելով հայամետ քաղաքական գործիչներ,
անգամ հուշել էին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, ասելով. «Եթե ձեր երկիրը մի բան
անի, դա մեզ համար գրոշի արժեք էլ չի ունենա, բայց եթե հայկական սփյուռքը եվրոպական
բոլոր երկրներում Հունգարիայի դեսպանատների և եվրոպական կռույցների դիմաց (ինչպես Հայաստնում,
այնպես էլ Հունգարիայում) առջև բողոքի ցույցեր կազմակերպի, օգտագործի ծագումով հայ
լրագրողների ներուժը՝ օտարերկրյա մամուլում հակահունգարական նյութեր տպելով, ապա պաշտոնական
Հունգարիան գուցեև փոխի իր դիրքորոշումը»։ Ցավոք ամեն ինչ ուշացավ և այդպես էլ ոչինչ
չարվեց, այնինչ այստռեղ կարելի էր շատ լավ օգտագործել սփյուռքի ներուժը։
Այնուամենայնիվ, ոչ Սփյուռքի, ոչ էլ ԱԳ նախարարությունում համապատասխան բաժինները հանձնարարական չեն ստացել զբաղվել այս հարցով և այժմ ունենք այն ինչ ունենք։
Այս մասին հաղորդել է Հունգարիայում հայկական համայնքի փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը, ով անձամ էլ ժամանել էր Հայաստան, որպեսզի ինչ որ լուծում տրվի, սակայան, անարդյունք։
No comments:
Post a Comment