«Ժողովուրդ» թերթը հաղորդում է, որ իր հավաստի աղբյուրների պնդմամբ վերջապես ձեռք է բերվել կոմպրոմիսային լուծում Պալաչի ու Ծառուկյանի միջև ծավալված «գծային պատերազմում», սակայն դրա համար պահանջվել է նախագահականի միջամտությունը։
Ըստ նույն աղբյուրների հավաստման, փոխզիջումային լուծումը կայանում է նրանում, որ Ծառուկյանն աստիճանաբար գծից կհանի անվճար աշխատող ՊԱԶիկները, իսկ Պալաչն իր հերթին կդադարի ավելի պակաս հայտարարություններ անել։
Իհարկե լավ է, եթե պարզվի, որ կոնֆլիկտը իրոք հարթվել է, բայց եկեք դիտարկենք հարցի բարոյական կողմը ու կտրվեննք անուններից։ Արդյունքում, այս որոշումից տուժելու են հասարակ մարդիկ, ովքեր մի քանի կոպեկ տնտեսելու հնարավորություն ունեին, սակայն պետական մակարդակով գերակայության նշան դրվեց ինչ որ մի գործարարի գրպանի առջև, դե իսկ ժողովուրդն էլ ինչպես միշտ մնաց կոտրած տաշտակի առջև։
No comments:
Post a Comment