Thursday, August 30, 2012

Յուրա Մովսիսյանի լավագույն նկարները (Photo)

Ներկայացնում եմ Ձեզ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Յուա Մովսիսյանի ֆոտոշարքը։ Իմ կարծիքով, հավաքականում երեք ֆուտբոլիստ վերածվել են վերացական նշանակությունների կրողների և իրենցով խորհրդանշում են դրանք. Բերեզովսկին՝ թասիբն է, Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի լուսավոր ապագան, իսկ Մովսիսյանը՝ հաղթանակի ոգին։

Յուրա Մովսիսյանի կայացումը ֆուտբոլում առաջին լուրջ առաջընթացը ապրեց արդեն ԱՄՆ-ում.
 
Արդեն առաջին իսկ հանդիպումից հավաքականի կազմում, Յուրան սիրվեց, առաջին հերթին իր հաղթողի հոգեբանության ու մինչև վերջ պայքարելու համար.

Յուրան կարճ ժամանակում կարողացավ ճանաչված ֆուտբոլիստ դառնալ Ռուսաստանի առաջնությունում, և այժմ նա համարվում է Ռուսաստանի առաջնության ամենահավակնոտ ու հեռանկարային խաղացողներից մեկը։

Յուրան անգամ հայտնվել է FIFA2012 համակարգչային խաղում
Յուրայի առօրյան հագեցած է անդադար մարզումներով ու ճամփորդություններով

Միևնույն ժամանակ, նա ջերմ ու մտերմիկ հարաբերությունների մեջ է հավաքականի մյուս տղաների հետ
Ու չնայած նրան, որ Յուրային ճանաչում է ողջ հայաստանը և ոչ միայն Հայաստանը, նա միշտ մնում է համեստ ու մարդամոտ, անկախ նրանից, թե քանի ամսագրի շապիկներին է հայտվել նրա նկարը

No comments:

Post a Comment