Hayeli.am-ը հարցազրույց է վերցրել «Արմավիայի» սեփականատեր Միքայել Բաղդասարովից՝ կապված ընկերության շուրջ շրջանառվող տարատեսակ լուրերի վերաբերյալ։
Նախ, Բաղդասարովը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, թե «Արմավիան» չի կատարում իր պարտականությունները, միևնույն ժամանակ հաստատելով, որ ընկերության ինքնաթիռներից մեկի վրա կալանք է դրվել Ռուսաստանում։
Պարզաբանելով գրավ դրված ինքնաթիռի պատմությունը, գործարարը հերքել է Կոմերսանտ թերթի կողմից տարածված այն տեղեկությունները, թե ընկերությունը արդեն ձեռք բերած Սուպերջեթը միանգամից մի քանի բանկերում գրավ է դրել, և այժմ միայն Արդշինինվեսբանկին պարտք է 3.5 միլլիոն դոլար։ Ըստ Բաղդասարովի, իրենք դիմել են որոշ ռուսական բաների, որոնք հրաժարվել են վարկ տրամադրել, այնինչ Արդշինինվեստը չի հրաժարվել, պարտքն էլ եղել է 9 միլլիոն, որից մնացել է մարել միայն 1 միլլիոնը։
Ինչ վերաբերում է հենց Սուպերջեթերին ու Սուխոյի հետ ունեցված պայմանավորվածություններին, ապա Բաղդասարովը իր դժգոհություններն է հայտնել ինքնաթիռից։ Ինչպես նա արդեն մեկ անգամ նշել էր իր այլ հարցազրույցում, համեմատած նույն Բոուինգների հետ, Սուխոյի ինքնաթիռի սպասարկումը երկու անգամ ավելի թանկ է նստում և դա չի կարող պայմանավորված լինել նրանով, որ հայերն են այն վատ շահագործում, որովհետև Աերոֆլոտի Սուպերջեթերը մի քանի անգամ ավելի հաճախակի են վերանորոգման կանգնում, քան հայկականը։
Այնուամենայնիվ, ըստ պայմանագրի, Արմավիան միևնույն է բարդ կացության մեջ է, քանի որ երկրորդ ինքնաթիռի գնումից հրաժարվելու դեպքում, ընկերությունը կամ պետք է միանգամից վճարի 4 միլլիոն դոլար կազմող իր պարտքը, կամ ի վերջո չհրաժարվի երկրորդ ինքնաթիռից։
No comments:
Post a Comment