Wednesday, August 29, 2012

Ոստիկանության պարզաբանումը սիրիահայ ընտանիքի հարցի վերաբերյալ

ՀՀ Ոստիկանությունը պարզաբանումներ է տվել այսօր մեծ աղմուկ բարձրացրած սիրիահայ ընտանիքի հարցի վերաբերյալ։ Հիշեցնեմ, որ մի սիրիահայ ընտանիքի մի քանի օր օդանավակայնում պահելուց հետո որոշվել էր դեպորտացիա անել, ինչը մեծ աղմուկ էր բարձրցրել հասարակությունում։ Իրավիճակը հասկանալու համար պետք է ծանոթ լինել ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի դրույթներին, որը սահմանում է այն երկրներից անկը, որոնց քաղաքացիները պարտավոր են վիզայի համար դիմել իրենց երկրում առկա ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսարան, իսկ Սիրիան հենց այդ երկրների ցանկի մեջ էլ։ Օրեննքը սակայն ունի մի շարք նյուանսներ, եթե օտար երկրի քաղաքացին ազգությամբ հայ է.

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշմամբ սահմանել է ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար ներկայացնում են նաև հետևյալ փաստաթղթերից մեկը`

ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,
բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական,
գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:
Հայաստանի Հանրապետություն ժամանած Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որևէ փաստաթուղթ:
Այնուամենայնիվ, այս պարզաբանումը մինչև վերջ չի հստակեցնում ստեղծված իրավիճակը, քանի որ հավաստի տեղեկությունների համաձայն, անձնագրում ազգությամբ հայ չեն միայն ընտանիքի ամենակրտսեր անդամներ ում հայրերը արաբներ են, մինչդեռ նրանց մայերերը ազգությամբ հայ են, իսկ դեպորտացիայի մասին որոշումը կայացվել է ողջ ընտանիքի մասով, ընդ որում, ծախսերն էլ դրվել են ընտանիքի վրա, ինչը նոնսենս է միջազգային իրավունքի տեսակետիվ։


No comments:

Post a Comment