Friday, August 10, 2012

Ամերիկացիները թողարկել են երկնքի խոշորագույն եռաչափ քարտեզը (Video)

News.am-ը գրել է ամերիկացի գիտնականների կողմից արված նորարության մասին։

Sloan Digital Sky Survey III, SDSS-III-ը թողարկել է զանգվածային գալակտիկաների եւ հեռավոր սեւ կետերի երբեւէ եղած ամենախոշոր եռաչափ քարտեզը:
Նոր քարտեզը ցույց է տալիս ավելի քան միլիոն գալակտիկաների դիրքը եւ հեռավորությունը Երկրից:
Քարտեզը «Տվյալների իններորդ թողարկման» (Data Release 9, DR9) գլխավոր մասն է, որը ընդգրկում է վեցամյա նախագծի առաջին երկու տարիները: Ներկայացված են նաեւ 200 մլն գալակտիկաների պատկերներ եւ 1,35 մլն սպեկտրներ:
Սպեկտրները քիչ են, քանի որ լուսանկարներից ավելի ժամանակատար են: Բայց հենց դրանք են թույլ տալիս քարտեզին հավելել եռաչափ դիտում, քանի որ հենց դրանցով է որոշվում գալակտիկաների հեռավորությունը, հայտնում է «Կոմպյուլենտան»:
Քարտեզը պատրաստել է Նյու Յորքի համալսարանից Մայքլ Բլենթոնի խումբը: Դրանում նաեւ SDSS-III-ի շրջանակում բարիոնային տատանումների սպեկտրոսկոպիկ հետազոտության (Baryon Oscillation Spectroscopic Survey, BOSS) տվյալներ կան:
Նման քարտեզը թույլ կտա հետեւել Տիեզերքի վերջին վեց մլրդ տարվա պատմությանը: Դրանով իսկ կհաջողվի մութ մատերիայի եւ տիեզերական մութ էներգիայի մասին ավելի ճշգրիտ գնահատական ստանալ:
Տվյալները հասանելի են բոլոր ցանկացողներին (հատուկ դպրոցի ուսուցիչնեի եւ դպրոցականների համար) եւ կընդգրկվեն Galaxy Zoo նախագծի նոր տարբերակում, որը նախատեսված է աստղագիտական առաջադիմական հետազոտություններում ուժերի ներածի չափով ավանդ ներդնել ցանկացողների համար:

No comments:

Post a Comment