Երեկ արտակարգ պատահարների շարք է տեղի ունեցել Ախթալայում, որոնք իրենց էությամբ ոչ այլ ինչ են քան վենդետտա։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, կոնֆլիկտը ծագել է ՏԻՄ ընտրությունների ֆոնի վրա։ Արմնյուզի պատրաստած ռեպորտաժի համաձայն, ինչ որ խոսակցություններ են տարածվել, թե մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնազորի պետ՝ Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանը ևս մանկապղծությամբ է զբաղվել՝ իր շեֆի օրինակով։
Ընդ որում, նույն ասեկոսեների համաձայն, այդ բանը հաստատող տեսանյութ կա, որը գտնվում է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի մոտ, ով ի դեպ սոցապ նախկին նախարար Վազգեն Խաչիկյանի ավագ եղբայրն է։
Իմանալով այս խոսակցությունների մասին, Բոդոլը՝ մի շարք մերձավորների հետ միասին, զինվել են և գնացել են սկզբում քաղաքապետարան, այնուհետև Խաչիկյանի տուն, որպեսզի պատժեն քաղաքապետին այս լուրերը տարածելու համար։ Չկարողանալով առերեսել քաղաքապետին, Չիտչյանի բանդան հարձակում է գործել տան վրա (ըստ Վազգեն Խաչիկյանի, տանը մարդ չի եղել, եղբոր կինն ու հարևանը ապաստան են գտել հարևանի տանը), կտրլ են ապակիները և կահույքը, անկանոն կրակ են բացել տանն վրա, վնասել են Խաչիկյանի ծառայողական մեքենան, իսկ այնուհետև դիմել են փախուստի։
Այսքանով սակայն միջադեպը չի ավարտվել։ Խաչիկյանի կողմնակիցները որոշել պատասխան «պատժիչ» գործողություն իրականացնել։ Մի խումբ մարդիկ ներխուժել են արդեն Չիտչյանի տուն և չգտնելով վերջինս, դաժան ծեծի են ենթարկել նրա ընտանիքի անդամներին՝ այդ թվում նրա քրոջն ու մորը։
Կատարվածի փաստով ոստիկանությունը կատարում է նախաքննություն։
No comments:
Post a Comment