Արսեն, շնորհավորում եմ հաղթանակիդ առթիվ: Ինչպե՞ս ես: Ի՞նչ տրամադրություն ունես:Ամեն դեպքում, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել մեր մարզիկին իր հիանալի ելույթների համար ու շնորհակաալություն հայտնել իսկական մարզիկի իսկական օլիմպիական ոգին ցուցադրելու համար։
Շնորհակալություն: Ուրախությունս լիարժեք կլիներ, եթե շնորհավորանքները հնչեին ոսկե մեդալ նվաճելու համար: Տրամադրությունս` ոչինչ, աստիճանաբար նորմանալում է: Հուզվածությունս արդեն անցավ:
Երբ հնչում էր Ռուսաստանի հիմնը, արցունքներդ այլեւս չկարողացար թաքցնել: Ի՞նչ ապրումների մեջ էիր այդ պահին:
Տանել չեմ կարողանում, երբ պատվո հարթակին եմ կանգնում եւ չի հնչում Հայաստանի հիմնը: Մասնավորապես, երբ մեր եռագույնը կախված է լինում: Ավելի դժվար եմ տանում, երբ հնչում է Ռուսաստանի, Թուրքիայի կամ մեկ ուրիշ պետության հիմնը: Մի խոսքով, ոչ մի երկրի հիմնը չեմ սիրում այդ պահին: Սիրում եմ, ու ցանկանում են լսել միայն Հայաստանի հիմնը: Բայց չգիտես ինչու այս վերջին երկու տարիները արծաթների շարք են, ինքս էլ չգիտեմ, թե ինչու է իմ քառամյակն ավելի շատ արծաթային եւ օլիմպիադան էլ շարունակվեց արծաթով: Հուսամ` ոսկին երկար սպասել չի տա: Գուցե սա է բարին, որ ես դեռ ձգտեմ իմ օլիմպիական ոսկե մեդալին եւ ժամանակից շուտ չավարտեմ սպորտային կարիերաս:
Իսկ նման մտադրություն ունե՞ս. դեռ այսօր ես դարձել օլիմպիական փոխչեմպիոն:
Եթե ոսկին նվաճեի` գուցե մտածեի այդ ուղղությամբ: Բայց քանի դեռ չեմ իրականացրել իմ մանկության երազանքը, կշարունակեմ գնալ այդ երազանքիս ետեւից:
Արսեն, դու գոտեմարտի ժամանակ փոխեցիր գլորում հնարքի քո դիրքը: Ինչո՞ւ մրցակցիդ շփոթեցնելու քո մտադրությունը հաջողությամբ չավարտվեց:
Դա իմ լավագույն հնարքներից է, որը մշտապես օգտագործում եմ գոտեմարտերիս ժամանակ: Դեռ փոքր տարիքից իրականացրել եմ այդ հնարքը եւ մշտապես ավարտել եմ այդ հնարքն իմ օգտին: Այս գոտեմարտի ժամանակ ես տեղում որոշեցի կատարել գլորում հնարքն այդ դիրքից, քանի որ ռուս ըմբիշը կրկնօրինակել էր թուրք ըմբիշին` անազնիվ քայլի էր գնացել եւ մարմնին յուղ էր քսել: Ես դա զգացի հատկապես երկրորդ մրցափուլում, քանի որ Ռոմանի մարմինն արդեն քրտնած էր, իսկ յուղը բարդացնում էր կատարել հնարքներս, ձեռքերս սահում էին եւ ես չէի կարողանում նրան բռնել: Ես ընտրեցի կողքից գլորելու հնարքը, որպեսզի նրա մարմնի քրտնածությունը եւ արտադրված յուղն այդքան շատ դեր չխաղա:
Ամեն դեպքում սա անազնիվ քայլ էր: Ուղղակի Ռոմանը պատահական մարզիկ չէ: Նա պատրաստ էր նույնիսկ իմ այդ հնարքին պաշտպանվելուն: Փորձեցի ամեն գնով նրան գլորել, բայց չստացվեց:
Ես դիտելու եմ իմ գոտեմարտի տեսագրությունը, որովհետեւ չհասկացա, թե ինչու առաջին մրցափուլում Ռոմանին մեկ միավոր տվեցին: Եթե հանկարծ ես մեկ միավոր վերցնեի երկրորդ մրցափուլում, երրորդ մրցափուլում հաղթանակը միանշանակ եւ անկասկած իմը կլիներ: Որովհետեւ Ռոմանը անչափ հոգնած էր, նույնիսկ, չէր կարողանում ոտքի վրա կանգնել:
Իսկ դու հոգնած չէի՞ր:
Հոգնած էի, բայց այնքան չէ, որ չկարողանայի միավոր վաստակել: Ճիշտն ասած, իմ մարտավարությունը հենց դա էր. նրան շատ հոգնեցնել եւ կատարել իմ հնարքները: Ամեն դեպքում, ես ավելի պատրաստ էի երկար գոտեմարտի, քան Ռոմանը:
Արսեն, իսկ մրցավարների գործողություններից գո՞հ ես: Կողմնապահություն նկատեցի՞ր:
Միակ բանը, որ նկատեցի, դա յուղի օգտագործման հանդեպ մրցավարների անտարբերությունն էր: Օրենքում յուղի օգտագործումը չի թույլատրվում: Բայց զարմանալիորեն, մրցավարները Ռոմանի կողմից յուղի օգտագործումն անուշադրության մատնեցին: Իսկ մնացած ամեն ինչ անաչառ էր, շատ մաքուր: Ինչպես մյուս գոտեմարտերում, այնպես էլ եզրափակիչում, չեղավ մի դրվագ, որ մրցավարները սխալ որոշում կայացնեին: Մաքուր գոտեմարտ անցկացրեցինք, իսկ մրցավարներից գոհ եմ, որովհետեւ չփորձեցին խանգարել իմ որեւէ գոտեմարտի:
Հիմա արդեն գիտակցե՞լ ես, որ չես պարտվել, թե՞ դեռ տխրություն կա:
Ինչպես ճապոնական ասացվածքն է ասում, հավանաբար հենց սա էր լավը: Ամեն ինչի մեջ մարդ պետք է լավը տեսնի: Պատկերացնում եք` այսքան պատրաստվելուց հետո առանց մեդալի վերադառնայի: Դրանից կարելի էր գժվել միայն, որովհետեւ ամեն ինչ դրել էի այս Օլիմպիական խաղերում: Երեք ամիս ես ինձ կտրել էի ամեն ինչից` ոչ մի զվարճանք, ոչ մի հանսգտյան օր: Նույնիսկ մոռացել եմ սրճարանն ինչ բան է:Եթե առանց մեդալ մնայի` կգժվեի: Ինձ ոչ մեկ չի հասկանա, թե ես ինչքան ուժ ու կորով եմ ներդրել այս հաղթանակի համար եւ դեռ չհաշված 15 տարիների իմ աշխատանքը:
Ամեն դեպքում` արծաթը քիչ չէ, շատերը երազում են դրա մասին: Միայն թե, երբ տեսնում ես, որ գորգում դու ոչ մեկի չես զիջում, շատերին հաղթում ես, քեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվում` ընկճվում ես: Լավն այն է, որ ձեռքիդ ոսկե մեդալն է լինում:
Ընտանիքիդ անդամների եւ սիրածդ աղջկա հետ գոտեմարտից հետո արդեն զրուցե՞լ ես:
Դեռեւս ոչ: Միայն խոսել եմ մայրիկիս հետ: Մայրիկիս ուրախությունն ինձ ուրախացրեց: Նա շատ երջանիկ ձայն ուներ: Երեւի միայն նա է հասկանում, թե ինչ է ինձ համար նշանակում հաղթանակը եւ որքան էի ես ցանկանում չեմպիոնի տեղում կանգնել եւ ոչ թե մեկ աստիճան ցածր: Նա ինձ հետ հավասար տանջվել եւ չարչարվել է իմ այս հաջողությունների համար, նա է իմ ձեռքը բռնած ծանր, ցուրտ տարիներին ինձ տարել մարզադահլիճ` մարզումների: Միայն նա է հասկանում, թե այսօր ես ինչու եմ այսքան ընկճվում ոսկին չվերցնելու պատճառով:
Monday, August 6, 2012
Ըմբշամարտի եզրափակիչում Ջուլֆալակյանի մրցակիցը խարդախությամբ հաղթեց
Օլիմպիական խաղերում վերջին 16 տարվա մեջ առաջին արծաթե մեդալը բերած Արսեն Ջուլֆալակյանը այսօր պատմել է եզրափակիչ մենամարտի մասին և մի շարք սկանդալային մանրամասներ է հազորդել. Մեջբերում եմ Ջուլֆալակյանի հարցազրույցը.
Labels:
խարդախություն,
հարցազրույց,
մարզիկ,
մեջբերում,
մրցում,
սպորտ,
օլիմպիադա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment