Saturday, August 11, 2012

Անդրեն Փարիզում հյուրընկալվել է Ալեն Դելոնի տանը


Bravo.am-ը հրապարակել է երգիչ Անդրեից վերցված հարցազրույցը՝ վերջինիս փարիզ կատարած այցի վերաբերյալ։ Մեջբերում եմ.

-Այս տարվա ընթացքում մի շարք երկրներում ես եղել` Ռուսաստան, Լատվիա, Ուկրաինա, Ֆրանսիա... Շարունակիր ցանկը:): 
-Եգիպտոս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ… Մինչեւ ամառվա վերջ պետք է մի քանի երկիր եւս այցելեմ: Ընկերներիս հետ հնարավոր է` մեկնենք նաեւ Խորվաթիա եւ Չեռնոգորիա: Շատ եմ կարոտում, երբ հեռու եմ լինում ընտանիքիցս եւ հատկապես կարոտում եմ փոքրիկ զարմուհուս` Վիկտորիային:
-Կա՞ մի երկիր, որ դեռ չես այցելել ու կցանկանայիր սեփական աչքերով տեսնել:
-Բախտ է վիճակվել լինել երազածս գրեթե բոլոր երկրներում: Շատ ուրախ եմ, որ համատեղում եմ սիրածս աշխատանքը սիրածս երկրներ այցելելու հետ. ելույթ եմ ունեցել գրեթե բոլոր այդ վայրերում:  


-Հանգստի ո՞ր տարբերակն ես նախընտրում, եւ սովորաբար, ու՞մ հետ ես ճամփորդում:
-Ակտիվ հանգստի սիրահար եմ: Ընտրությունս հաճախ կախված է լինում տրամադրությունիցս եւ հոգնածությանս աստիճանից: Եթե զգում եմ, որ լիցքերի ավելցուկ ունեմ, ապա փորձում եմ միանգամից սպառել այն:
-Ի՞նչ նպատակով ես Փարիզում:
-Մեկնելս վայրկյանական որոշվեց. Երեւանում հանդիպեցի ընկերոջս` “Արմենիա Փրոդաքշնպրոդյուսերական կենտրոնի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանի հետ: Նա ասաց, որ մեկ ժամից մեկնելու է Փարիզ, որպեսզի մասնակցի ռուսականՄայրեր”/ “Мамы”/ ֆիլմի երկրորդ մասի` “Շնորհավոր Նոր տարի, մայրեր”/“С новым годом, мамы”/-ի նկարահանումներին, որտեղ հանդես է գալու նաեւ Ալեն Դելոնը: Վալերին հանդիսանում է անվանի այս դերասանի էքսկլյուզիվ պրոդյուսերը Ռուսաստանում: Ես ոգեշնչվեցի, որոշեցի միանալ իրեն, ինքն էլ ասաց` “գնացինք”:  Տեխնիկական հարցերն արագ լուծեցի, եւ առավոտյան մեկնեցինք: Ի դեպ, ուզում եմ անպայման նշել, որ ֆիլմի ռեժիսորն է մեր հայրենակից Սարիկ Անդրեասյանը
-Կպատմե՞ս ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի հետ հանդիպմանդ մասին:
-Վալերին եւ Դելոնը շատ մտերիմ կապերի մեջ են: Մեր հանդիպումը կայացավ նկարահանումներից երեք օր առաջ, երբ Դելոնը հրավիրեց մեզ իր տուն: Չէի կարող պատկերացնել, որ մեկ օր կհայտնվեմ իր տանը եւ այդքան ջերմ ու անկեղծ վերաբերմունքի կարժանանամ իր կողմից: Վալերին ներկայացրեց ինձ, իսկ նա, իհարկե, կարողանում է հրաշալի ներկայացնել:), պատմեց, որ առաջին անգամ ես եմ ներկայացրել ՀայաստանըԵվրատեսիլ”-ում` 2006-ին, դերասանն էլ նշեց, որ շատ լավ է հիշում այդ տարին, ու պատկերացրեք իմ վիճակն ու այն ամենը, ինչ իմ ներսում էր կատարվումԹեեւ Վալերին պատմել էր իր մասին, բայց չէի պատկերացնում, որ այդքան բարի լիցքերով մարդ է:
Մոսկվայում կայացածԱրմենիամրցանակաբաշխության ժամանակ չէի հասցրել տեսնել Դելոնին, քանի որ ելույթս համերգի վերջին հատվածում էր, շատ էի ցավում դրա համար, բայց մի քանի ամիս անց հանդիպեցինք, անգամ երգեցի իր համարշատ բան սովորեցի եւ հասկացա: Իր բոլոր խորհուրդները եւ ջերմ ցանկություններն ինձ էլ ավելի ոգեւորեցին եւ ոգեշնչեցին:
-Ո՞րն է Փարիզում քո ամենասիրելի վայրը:
-Բազում անգամ եմ եղել Փարիզում, բայց այս այցս յուրահատուկ էր: Գիշերային Փարիզը մենք ուղիղ հինգ ժամ վայելել ենք առանց զբոսաշրջիկների անցուդարձի, քանի որ Էյֆելյան աշտարակի հրապարակը հատուկ ֆիլմի նկարահանումների համար փակել էին
Շատ եմ սիրում ուղղակի զբոսնել Փարիզում եւ վայելել քաղաքի բարի աուրան, որտեղ կարող ես անգամ բարձրաձայն երգելով քայլել:): Դա ինձ համար իսկապես անբացատրելի զգացմունք է:
-Մինչ այդ Յուրամալայում էիրՆոր ալիք”-ի մեր այս տարվա մասնակցին ոգեւորելու մեկնած հայկական պատվիրակության հետ: Քեզ համար նոր բացահայտումներ, համագործակցության եզրեր եղա՞ն:
-Իմ ընկերների, կոլեգաների հետ հրաշալի եւ ուրախ ժամանակ անցկացրի: Որոշել ենք նույն կազմով դեռ շատ երկրներ այցելել եւ դառնալ հայկական ամուր պատվիրակություն գրեթե բոլոր մրցույթների ժամանակ, որոնց կմասնակցի Հայաստանի ներկայացուցիչ:
-Ամենակարեւոր 3 առարկան, որ վերցնում ես ճամփորդելիս, բացի փաստաթղթերից:):
-Կարեւորը փաստաթղթերն են, մնացածն այդքան էլ կարեւոր չեն:):
-Ճամփորդական արկածներն անխուսափելի են, դրանցից մեկի մասին կպատմե՞ս:
-Արկածներս եւ զվարճալի պատմություններս կթողնեմ ինձ:):
 Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/


No comments:

Post a Comment