Monday, August 6, 2012

Կամոբլոգը՝ Քաղաքապետարանի շենքի «ստրիպտիզի» մասին


Մեր ամենաժամացային բլոգերներից մեկը՝ Կամո Թվմասյանը (Kamoblog)անդրադարձել է մի թեմայի, որն առավոտյան խիստ ազդեց նյարդերիս վրա: Խոսքս "Ստրիպտիզ Քաղաքապետարանի շենքի վրա" վերնագրով նյութի մասին է: Եվ այսպես Կամոյի մտորումներն այս թեմայով ներկայացնում եմ ամբողջությամբ:

Բացում եմ այսօր ֆեյբուքս ու նյուզֆիդում կարդում. Ստրիպտիզ քաղաքապետարանի շենքի վրա…նկարված վիդեո միանշանակ նյութի հեղինակի կողմից, ով ներկա է եղել միջոցառմանն ու վայելել այդ ամենը, հետո գրել բացասական, մարդկանց կատաղացնող նյութ, աղմուկ բարձրացնելու համար: Քաղաքապետարանի վրա ստրիպտիզ ոչ մեկ ցույց չի տվել, խոսքը գնում է Մոսկվայի տան տանիքին տեղի ունեցող բացօթյա միջոցառման մասին, որտեղ, 300-ից ավել հյուրերին, ներառյալ նյութի հեղինակներին, DJ-ի հետ միասին զբաղեցնում էին, բոլոր նմանատիպ միջոցառումներում առկա Go-Go պարուհիները, ովքեր միգուցե շատ տաք չէին հագնված, բայց ստրիպտիզ հաստատ չէին պարում, այլ պարզապես պարում էին: Ամեն ինչ օրենքի մեջ, ոչ մի անօրինական բան, պարզապես լուսարձակներից մեկն ուղղված լինելով պարուհու վրա, Մոսկվայի տան կողքը գտնվող քաղաքապետարանի շենքի վրա շողք է գցել գիշերվա 11-ին, հա հետո ինչ…ինչ իմաստ ուներ դարձնել դա նոր լարվածության թեմա, ու ինչ իմաստ ուներ գրել նման քոմենթներ, ինչնա նպատակը, վերջացնենք ամեն ինչ, փակենք բոլոր ակումբները, սրճարանները, միջոցառումներ չկազմակերպենք…բա լրատվական կայքերը, ովքեր ամեն ինչ անում են շոու-բիզնեսի ու ակումբային կյանքի վրա ռեյյտինգ հավաքելով ինչ են անելու…հո մենակ իրանց քաղաքական ստատիկ լուրերով պարապությունից ագրեսիվ քոմենթներ գրող մարդկանց չեն պահելու: Քոմենթողները՝ ջահելներ…ապշել կարելիա, որ նույնիսկ ջահելները հասարակ բաների հանդեպ սենց ագրեսիա են ցուցաբերում, ու ոչ մեկ չի խոսում եվրոխորհուրդի ու առաջամտության մասին, խոսքը մի կաթիլ մեղրի պատմություն չսարքելնա, առանց այն էլ ագրեսիվ ինտերնետ հասարակության համար: Սայա արդյունքը, երբ լրատվական կայքերը սկսում են չգիտես ինչու ներկայացնել շոու-բիզնեսն ու ժամանցային կյանքը,ու սայա պատճառը, որ Հայաստանում տուրիստական հոսքը տարեցտարի պակասումա, մարդիկ տենց էլ չհասկացան, որ տուրիզմի շարժը մենակ Գառնին ու Գեղարդը չեն ապահովում, ժամանցա պետք…չնայած կարելիա Կարմիր Տուֆ փարթի կազմակերպել ու բոլոր քոմենթողներին ու նման նյութերի հեղինակներին հրավիրել, կմիացնենք միայն հայկական ժողովրդական երգեր, կպարեն հայկական համույթներ, կխմենք հայկական թան…դե թո փորձվեն չգան ու չպարեն:

No comments:

Post a Comment