Saturday, September 1, 2012

Հունգարիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում

Հունգարիայում, ինչպես և սպասվում էր, քաղաքական ճգնաժամ է հասնունանում՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և դրա քաղաքական-դիվանիգիտական հետևանքներնի պատճառով։ Մի շարք լրատվականներ հաղորդում են, որ հունգարական «Ժողովրդավարական կոալիցիա» կուսակցությունը պահանջում է երկրի փողխվարչապետ՝ հանրային կառավարման և արդարադատությյան նախարար Տիբոր Նավրաչիչի հրաժարականը։
Ընդդիմությունը համարում է, որ հենց այս մարդու պատճառով, Հունգարիան չի կարողացել պատշաճ կերպով պահպանել անկողմնակալություն հայ-ադրբեջանական հակամարտության հարցում։ Արտահանձնելով Ռամիլ Սաֆարովին, հունգարական կառավարությունն առաջացրել է համաշխարհային հանրության նողկանքը, քանի որ ցույց է տվել, որ Հունգարիայում չեն հարգում մարդու իրավունքները, եթե թույլ են տալիս, որ մարդասպանն անպատիժ մնա։
300 հոգանոց պառլամենտում 10 մանդատ ունեցող հունգարական այս կուսակցությունը պահանջել է խորհրդարանական արտահերթ նիստ հրավիրել, որի ժամանակ էլ պատրաստվում են բարձրացնել փոխվարչապետի հրաժարականի հարցը։

No comments:

Post a Comment