Հիմա անցնենք դիտարկումներին։ Միանգամից ուզում եմ ասել, որ ոչ Անահիտ Սիմոնյանի Ֆանն եմ, ոչ էլ ռուսոֆիլ, այնուամենայնիվ.Վաղուց աչքովս էր ընկել սոցկայքային էս գրությունը:Սրանով բավականին հայտնի հայ երգչուհին շնորհավորում է… Ռուսաստանի տոնը. ռուսերենով ու պաթետիկ՝ տեղը տեղին, մի խոսքով: Ու էդ ժամանակից ինձ հետաքրքրում էր՝ նույն էդ երգչուհին նույն եռանդով Հայաստանի տոներն է՞լ է շնորհավորելուառաջիկայում:Հայաստանցի երգչուհին Ռուսաստանին շնորհավորել էր հունիսի 12-ին: Դրանից հետո՝հուլիսի 5-ին Սահմանադրության տոնն էր, էսօր էլ Անկախության տոնն է: Բայց շնորհավորանքներ չեն եղել ու չկան:Դե, մի կողմից մտածում ես՝ բան էլ չկա, չի շնորհավորել, թող չշնորհավորի: Իսկապես. վստահ եմ, որ ես միակ հայաստանցին չեմ, ով շնորհավորանքներ է սպասում ինչ-որ երգչուհիներից:Ավելին, իմ կարծիքով հայաստանցի շատ երգիչ-երգչուհիների հիմնական գործառույթը«Հայաստանը արտերկրում ներկայացնելն» է (ինչպես դա իրենց թույլ ենք տվել պատկերացնել իրենց) ու մեկ էլ՝ «դահլիճներ լցնելը»: Ի դեպ, համոզված եմ, որ նշված ու էդ կալիբրի երգիչ-երգչուհիները չէին մոռանա շնորհավորել ՀՀ տոները, եթե էդ օրերիննրանց հրավիրեին իրենց անհասկանալի երգերով ժողովրդին շնորհավորելու էս ու էն բեմերից: Դե, հսկայական հոնորարը հայրենասիրության դրսևորումների լավագույն խթանիչներից է…Բայց, ախր, մյուս կողմից բոլոր էս մարդիկ տեղ-անտեղի հանդես են գալիս որպես Հայաստանը ներկայացնողներ: Բացի էդ, ուզենք թե չուզենք,ազդեցություն ունեն որոշակի մասսաների վրա (օրինակ, Ռուսաստանին ուղղված շնորհավորանքին ահագին մարդ like է տվել), ի վերջո, հայ են ներկայանում, Հայաստանում են ապրում, ՀՀ դրամով, հիմնականում, հոնորարներ ստանում ու իրենց երևակայում…Ու թեկուզ մենակ էս հանգամանքների նկատառումով՝ իրենք, ինձ թվում է, իրավունք չունեն Ռուսաստանի տոնը շնորհավորեն, Հայաստանինը՝ չէ: Համ էլ, ինչքա՞ն կարելի էհայրենասիրության բեռը Շուշան Պետրոսյանի ուսերին թողնել:
- Հա, ի՞նչ, ի՞նչ հանցագործություն է արել էս մարդը, հիմա Ռուսաստանի անկախության (ինձ համար այդպես էլ գաղտնիք մնաց, թե ումից) օրը, ինչ որ շնորհավորանք է գրել, իսկ ՀՀ անկախության օրը՝ ոչ։ Արդյո՞ք հեղինակը այս գրառման ծանոթ է Անահիտ Սիմոնյանի օրվա կարգացուցակին. գուցե նա այդ օրը համերգային ծրագրով է հանդես եկել ինչ որ մի տեղ, կամ ինչ որ իր անձնական գործերով է եղել ու ֆեյսբուք չի մտել, կամ ինտերնետի փողը մուծած չի եղել ու չի կկարողացել մտենլ ( :) ):
- Երբեք չեմ սիրել «Հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է» արտահայտությունը, բայց այս դեպքում այն բավականին դիպուկ է, որովհետև հայ հասարակությունում որոշ տարրեր անկախություն, ազատություն, հայրենասիրություն բառերը այնքան են այլասերել ու ֆետիշի վերածել, որ արդեն դրանք սկսել են արժեզրկվել։ Հեղինակը անընդհատ ինչ որ շեշտեր է դնում, որ Ռուսաստան-Ռուսաստան, բոբո, յախք-յախք, քխ-քխ... Եղբայր, այդ երբվանի՞ց մարդկանց հայրենասիրությունը սկսեց արտահայտվել ռուսաչսիրությունով, ինչու՞ եք հիմար դիրքորոշումների լոբբիզմով զբաղված։ Դա նույնն է, որ ես հայտարարեմ, որ սիրում եմ Նունուֆարին, որովհետև չեմ սիրում Վարդուշին։
- Ո՞վ է Ձեզ տվել դատավոր դառնալու իրավունք, ո՞վ է լիազորել Ձեզ որոշել, թե ինչ է կարելի, իսկ ինչ ոչ, ընդ որում ինչպես Անահիտ Սիմոնյանին, այնպես էլ առհասարակ։ Ո՞վ է որոշել, որ աշխարհի Ձեր սուբյեկկտիվ պատկկերացումը համընկնում է հասարակության օբյեկտիվ պատկերացման հետ, ինչու՞ եք Ձեր աշխարհայացքը թելադրում ուրիշներին։
Թերևս այսքանը, իսկ ամենակարևոր հետևությունը, որ ես ինձ համար արել եմ, կայանում է նրանում, որ հայրենասիրությունը դադարում է լինել այդպիսին, եթե դրա հիմնական դրդապատճառը այլատյացությունն է դառնում։
No comments:
Post a Comment