«Նուվել Դ´Արմենի» պարբերականին տված Ռուբեն Հայրապետյանի սկանդալայի հարցազրույցի շուրջ կրքերը շարունակում են թեժանալ։ Համաձայն տեղեկությունների, Նեմեցը հիմա հայտնվել է երկու կրակի արանքում, որովհետև մի կողմից նա այդպես էլ չի արձագանքել շրջանառվող խոսակցություններին, մինչդեռ հարցազրույցում բարձրաձայնված ուժերը պապարպ չեն նստել տեղները։
Որպես վառ օրինակ ստեղծված իրավիճակի, համարում եմ ԲՀԿ-ի ոչ ադեկվատ քայլը, ինչը արտահայտվեց նրանով, որ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքում տարածեց, համաձայն որի, Ռուբեն Հայրապետյանը հերքել է, որ Դոդի Գագո է ասել, մինչդեռ Հայրապետյանը ոչ հերքել է, ոչ էլ հաստատվել։
Ասում են, նա շատ կուզենար հերքել ինչպես Դոդի Գագո ասելու հանգամանքը, այնպես էլ ողջ հարցազրույցը, բայց նրան հասկացրել են, որ այդ դեպքում ամսագիրը կհրապարակի հարցազրույցի ձայնագրությունը։ Համաձայն լուրերի, այժմ քաղաքական վերին էշելոններում ամեն կերպ փորձում են «Նուվել Դ´Արմենի» ամսագրի ղեկավարությունից երաշխիքներ ստանալ, որ ձայնագրությունը ոչ մի դեպքում չի հրապարակվի, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ այդ դեպքում կարող են լինել ողբերգական հետևանքներ՝ ընդհուպ մինչև արյունալի բախումներ տարբեր օլիգարխիկ կլանների միջև։

No comments:
Post a Comment