Ի պատասխան Ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքների և համեմատականների՝ կապված Վարուժան Կարապետյանի «ազատ արձակման» վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը այսօր տարածել է հայտարարություն, որն ամբողջովին արժեզրկում է Սաֆարով-Կարապետյան համեմատականների տրմաբանությունը.
Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: Տեղեկատվության համաձայն, այդ հանդիպման ընթացքում Ալիևը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է շնորհել Ֆրանսիայում ցմահ բանտարկության դատապարտված և նույն թվականին Հայաստանին արտահանձնված Կարապետյան ազգանունով հայ ահաբեկչի:
Այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
Խոսքն այն ժամանակ Լիբանանի քաղաքացի Վարուժան Կարապետյանի մասին է, ով 2001 թվականին ոչ թե արտահանձնվել է, այլ ներում է ստացել Ֆրանսիայի իշխանությունների կողմից և միայն դրանից հետո է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության:
Այդ մասին տեղեկատվությունը մինչ օրս բոլոր մանրամասներով կարելի է առանց հատուկ ջանքերի գտնել համացանցում:
Այսպիսով, պետք է արձանագրենք, որ փորձելով արդարացնել Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, Ադրբեջանի նախագահը կամ միտումնավոր խեղաթյուրում է պատմական փաստերը, կամ էլ անտեղյակ է ոչ հեռավոր անցյալի իրադարձություններից:
Այս հայտարարությունը կրկնակի կարևոր նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ մեր հասարակությունում ևս գտնվեցին մարդիկ, ովքեր հավասարության նշան էին դնում Ռամիլ Սաֆարովի և Վարուժան կարապետյանի, ինչես նաև Ալիևի և Քոչարյանի միջև։ Ասածիս վառ օրինակն էլ թող լինի Hetq.am-ի լրագրող Անի Ասատրյանի սկանդալային հոդվածը, որտեղ նա ուղղակի կոչ էր անում հանգիստ թողնել Սաֆարովին՝ հիմնավորելով, որ մենք ինքներս անմեղ չենք և 2001-ին Քոչարյանը ներում էր շնորհել Կարապետյանին։
No comments:
Post a Comment