Friday, September 14, 2012

Սարսափի 10 օր՝ iPhone 5-ի հավաքման բաժնում. լրագրողական հետաքննություն

Խիստ ուշագրավ նույթ է հրապարակվել մի չինացի լրագրողի մասին, ով հանրահայտ հեռախոսի մասին նյութ պատրաստելու նպատակով գործի ընդունվել որպես հասարակ բանվոր, սակայն այն տասը օրը, որը նա անց է կացրել գործարանում, նրան այնպիսի մանրամասներ են բացել, որ պարզապես հեռախոսի մասին գրելը անմեղ երեխայություն կլիներ։ Մեջբերում եմ հոդվածն աբողջությամբ.

Չինական Shanghai Evening Post թերթի լրագրողը, որը 10 օր աշխատել է որպես հասարակ բանվոր Տայյուան քաղաքի Foxconn գործարանի iPhone 5-ի հավաքման գծում, պատմել է չինական ընկերությունում աշխատանքային պայմանների վերաբերյալ իր տպավորությունների մասին: 

Սկզբնապես լրագրողի նպատակը եղել է պատմել iPhone 5-ի մասին, բայց հետո նա որոշել է ավելի լայն քննադատության ենթարկել չինական ձեռնարկության աշխատանքային պայմանները՝ այնտեղ աշխատելու ժամանակ իր կողմից արված գաղտնի գրառումների հիման վրա: Իհարկե, անմիջապես iPhone-ի արտադրություն թղթակցին թողել են միայն 8-րդ օրը: 

Առաջին շաբաթը նա անցկացրել է սովորելու վրա, որից առաջ ստորագրել է մի փաստաթղթի տակ, ըստ որի՝ գործարանում բնապահպանական վտանգ չկա: Բացի այդ, նրա պատմելով՝ բոլոր նորեկներին ստիպում էին ստորագրել աշխատանքային պայմանագիր, որում հատուկ շեշտը դրվում էր 4 բանի վրա. գաղտնիությունը վերաբերվում է ամբողջ տեխնիկական տեղեկատվությանը, վաճառքի ցուցիչներին, մարդկային ռեսուրսներին և արտադրության վիճակագրությանը: 

Ի վերջո, աշխատողներին ծանոթացրել են գործարանում նախատեսված 13 խրախուսանքների և ավելի քան 7 տասնյակ տույժերի մասին: Ինչ-որ մեկը հարց է բարձրացրել Foxconn-ի գործարանում ինքնասպանությունների վերաբերյալ, և ղեկավարությունը սկզբունքորեն չի հրաժարվել քննարկել այդ հարցը, բայց փորձել է չմանրամասնել: 

Վերջին երկու օրերը լրագրողն անցկացրել է հաստոցի մոտ և այլևս չի կարողացել դիմանալ: Այնուամենյանիվ, նրան հաջողվել է ինչ-որ բան իմանալ: «Այն բանից հետո, երբ մենք նախապատրաստում անցանք, մեզ արագ ուղարկեցին աշխատելու՝ չնայած արդեն գիշեր էր: Մեզ թույլատրում էին հանգստանալ միայն ցերեկային ժամերին,- պատմում է թղթակիցը։- Մենք հասնում էինք արտադրական մուտքի գոտի, որի վրա նազգուշական գրություն կար՝ «Արգելված գոտի»: Մեզ ասել էի, որ եթե ինչ-որ մեկը մտնի այնտեղ մարմնի վրա որևէ մետաղական առարկայով... ազդանշան կհնչի, և մեզ անմիջապես կվռնդեն: Մեր ղեկավարը մեզ զգուշացրել էր. «Հենց որ դուք տեղավորվեք, պետք է անեք այն, ինչ ես կասեմ»: 

Նա պատմում է, որ երբ աշխատակիցներից մեկը հոգնել է և կարճ ժամանակով պառկել, ղեկավարը դա նկատել է և պատժել նրան՝ 10 րոպե անկյուն կանգնեցնելով՝ «ինչպես հին և բարի դպրոցական տարիներին»: 

Լրագրողը պատմել է, որ ինքն այնտեղ տեղադրում էր հեռախոսների ետևի պատյանը՝ յուրաքանչյուր 1 րոպեում՝ 5 պատյան: 

Ընդհանուր առմամբ, ըստ լրագրողի հաշվարկների՝ հետևի պատյանի տեղադրմանը մասնակցել է 48 աշխատող: Կես օրում նրանք արտադրել են 36 հազար պանել: Ընդ որում, ղեկավարները գործնականում ստիպում են աշխատողներին հաստոցի մոտ անցկացնել 2 ժամ արտաժամյա,- որի համար նրանց լրացուցիչ վճարում են 4 դոլար: 

Foxconn-ը Hon Hai Precision Industry Co. ընկերության առևտրային ապրանքանիշն է, որը հիմնադրվել է 1973 թ. Թայվանում: Ընկերությունն արտադրում է համակարգչային, հաղորդակցման և կենցաղային տեխնիկա:
Նյութը՝ 1in.am-ից

No comments:

Post a Comment