Սպանություն կացնով: Հետո բանտ: Նման է դաժան քրեական ողբերգության:Սակայն ողբերգությունն անսպասելի վերջաբան ունեցավ: Մարդասպանը ներման արժանացավ եւ ընդունվեց որպես հերոս: Սա կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի պատճառ լինել: Պատերազմին վերադարձը կարող է հակամարտության մեջ ներգրավել համաշխարհային գերտերություններին: «Carnegie Endowment for International Peace» կազմակերպության Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը CNN-ին ասել է, որ միջազգային էներգետիկ շուկաները կորցնում են իրենց հավասարակշռությունը, քանի որ Կասպիական տարածաշրջանի նավթն ու գազն անցնում է Ադրբեջանով: Նա նաեւ նշել է, որ իրավիճակն ավելի մոտ է պատերազմին, քան խաղաղությունը:«Սաֆարովը դարձավ հերոս Ադրբեջանում, սա հարված է Եվրոպային եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «Twitter»-ում նշել է, թե «հարցը պետք է դիտարկել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կազմակերպված էթնիկ զտումների համատեքստում»:Իր հերթին, ԱՄՆ-ն այն երկրների շարքում էր, որոնք միանգամից վրդովմունք հայտնեցին Սաֆարովի ներման առնչությամբ: ԱՄՆ-ն Հունգարիայից լրացուցիչ տեղեկություններ պահանջեց Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ:Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը հայատարարել է, որ «միջազգային գերտերությունները նշում են, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հակամարտության եւ իրավիճակի վատթարացման պատճառ դառնալ: ԱՄՆ, Ռուսաստանի եւ եվրոպական գերտերությունների դիրքրոշումներն այս հարցում համընկնում են: Պետք է ինչ-որ բան անել` իրավիճակի վատթարացման գրոծընթացը դադարեցնելու համար: Ադրբեջանը նավթից ստացվող եկամուտներից տպավորիչ գումար է դնում բանակի վրա եւ պատարստվում պատերազմի»:
Friday, September 7, 2012
CNN. Սաֆարովի ներումը ճանապարհ է դեպի պատերազմ
CNN-ը սյուժե է պատրաստել, որտեղ խոսվում է Ռամի Սաֆարովի նեման մասին և դրա հնարավոր հետրևանքների հասին։ Վերահրապարակում եմ News.am-ի կողմից թարգմանված վերոնշյալ սյուժեի սղագրությունը։
Labels:
CNN,
news.am,
մեջբերում,
ռամիլ սաֆարով,
սյուժե
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment