-Պարոն քաղաքապետ, ի՞նչ պատճառով չառաջադրեցիք Ձեր թեկնածությանը Գյումրու քաղաքապետի ընտրություններում, չէ՞ որ մինչ առաջադրման գործընթացի ավարտը խոսվում էր այն մասին, որ շրջանցելու եք ՀՀԿ-ի կայացրած որոշումը և հանուն գյումրեցիների առաջադրելու եք ձեր թեկնածությունը:-Օօօօօ, ինչդ ըսեմ, ուրեմն` որոշակի ժամանակ դուրս ենք գալիս քաղաքականությունից:-Ինչո՞ւ, դու՞ք այդպես որոշեցիք, թե՞ ձեր փոխարեն այդպես որոշել էին:-Չէ, ես ուղղակի ուզում եմ հիմա բիզնեսով զբաղվել, ճիշտ է, մինչև հմի էլ եմ բիզնեսով զբաղվել, բայց հիմա ավելի շատ եմ կենտրոնանալու այդ ուղղությամբ:-Բայց, պարոն Ղուկասյան, չէ՞ որ դուք ասում էիք՝ ժողովուրդը ձեզ շատ է սիրում, ու ձեր փոփոխությունը շատ ծանր կտանեն գյումրեցիները, ինչո՞ւ չառաջադրվեցիք հանուն գյումրեցիների:-Մի քիչ համբերեք, համբերեք ու կիմանաք:-Այսի՞նքն:-Էդպես է ասում Աստվածաշունչը. ով համբերի, նա կգիտենա ամեն ինչ, համբերատարություն: Որոշ ժամանակ դուրս եմ գալիս քաղաքականությունից, բիզնեսով կզբաղվեմ, հետո ամեն ինչ կիմանաք, դեռ երիտասարդ եք:-Լավ, իսկ ընթացող ընտրական քարոզարշավի մասին ի՞նչ կասեք:-Դե նորմալ,է էլի, նորմալ ընթանում է քարոզարշավը, կարևորը` հանգիստ է:/.../-Վերջերս ձեր ընտանիքին պատկանող սպասարկման օբյեկտներում, ռեստորաններում ու նաև ձեր բնակարանում ոստիկանական խմբերը խուզարկություն իրականացրին, ի՞նչ պատճառով:-Դե՛, չէի ասի` խուզարկություն, բայց այդ ամենը համաձայն օրենքի էր, ինչ-որ խնդիրներ կային:-Նկատի ունեք` օրերս Գյումրիով հնչած կրակոցները, աղմկահարույց այդ դե՞պքը, որի մեջ մեղադրում են նաև ձեր որդուն` Սպարտակին:-Ճիշտն ասած, ես չգիտեմ` կրակոցներ եղել են, թե ոչ, դա իրավապահները պետք է պարզեն:-Բայց չէ՞ որ ներկայումս ձեր որդուն են փնտրում, հետախուզում է հայտարարված նրա նկատմամբ, ու իրավապահներն արդեն հաստատել են, որ նա է եղել օգոստոսի 24-ին քաղաքի կենտրոնում տեղի ունեցած դեպքի հիմնական դերակատարներից մեկը:-Հետագայում ցույց կտա, գործընթացը ցույց կտա, փնտրում են, թե չեն փնտրում, ինչ է լինելու, իսկ ովքեր որ խախտել են օրենքը, պատասխան են տալու, բոլորն էլ օրենքի առաջ պատասխանատու են, սկսած ինձանից, վերջացրած ձեզանով:-Այս պարագայում դուք Սպարտակին մեղավոր համարո՞ւմ եք:-Այս պարագայում եթե անունը արծարծվում է, այո, մեղավոր եմ համարում, եթե անունը արծարծվում է:-Վերջին օրերին խոսվում է նաև, որ ձեր թիմակիցների թիվն օրեցօր նվազում է, ըստ ձեզ' ինչո՞վ է դա պայմանավորված:-Իյա... Ո՞վ է ըսել, որ էդբիսի բան կա, իմ թիմակիցները իմ կողքին են:
Wednesday, September 5, 2012
Վարդան Ղուկասյանը (Լեննականի Վարդանիկը) հարցազրույց է տվել
«Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանից վերցված հարցազրույցը, որտեղ վերջինս խոսում է իր չառաջադրվելու, Աստվածաշնչի, համբերության, օրենքի, և իրո որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասին։ Մեջբերում եմ հարցաազրույցն ամբողջությամբ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment