«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը հաղորդում է, որ Արթուր Բաղդասարյանը «դեղին քարտ է» ցույց տվել ՕԵԿ-ի անդամ քաղաքաշինության նախարար Սամվել Թաթևոսյանին, քանի որ վերջինս մեղմ ասած չի նպաստում, որ ՕԵկ-ական կադրերը ընդգրկվեն և առաջխաղացում ունենան իր նախարարությունում։
Ըստ թերթի աղբյուրների, Բաղդասարյանը հուշել է, ար առկա իրավիճակում, երբ բոլորի ուշադրության կկենտրոնում ատկատի հարցն է, նախարարին պետք են վստահելի և բանիմաց մարդիկ, ովքեր հասկանում են գործից, իսկ վերջիններս բնականաբար մենակ ՕԵԿ-ում են առկա։ ՕԵԿ-ի առաջնորդը հորդորել է գործարար-նախարարին, որպեսզի վերջինս հենց այդ կադրերին լավ աչքով նայի, որպեսզի հետագայում «աջ ձեռք» ունենա ի դեմս ՕԵԿ-ական կադրի։
Նույն աղբյուրների համաձայն, Բաղդասարյանն այսքանով չի սահմանափակվել և հորդորել է նախարարին ՕԵԿ-ի «համեստ ապրող» տղերքին էլ մի քիչ տեղ տալ և «պադդերշկեք անել»։ Թերթը մատնանշում է, որ Սամվել Թադևոսյանը բացի նախարար և ՕԵԿ-ի անդամ լինելուց, հանդիսանում է նաև Հայաստնաի ծպտված մեծահարուստներից մեկը, ով զբաղվում է լամինատի ներկրման բիզնեսով և հանդիսանում է իր ոլորտի առաջատարը, այնպես որ իր համար սա բավականին ռեալ է իրականացնելը, այլ հարց է ցանկությունն՝ այդ կերպ վարվելու։
No comments:
Post a Comment