ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիպումների շարք է ունեցել արաբական երկրների իր կոլլեգաների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են եղել Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի արտգործնախարարների հետ։
Լիբանանի արտգործնախարարի հետ ժամանակ քննարկվել է ՀՀ նախագահի ակնկալվող այցը Լիբանան, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցը տարբեր միջազգային կառույցներում։
Հորդանանի ԱԳ նախարարի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հորդանանում ՀՀ պատվո հյուպատոսություն բացելու վերաբերյալ։
Սիրիայի ԱԳ նախարարի հետ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Նալբանդյանն իր մտահոգությունն է հայտնել՝ կապված կոնֆլիկտի էսկալացիայի և հումանիտար վիճակի վատթարացման հետ։ Նախարարը նշել է, որ առկա վիճակից տուժում է Սիրիայի ողջ ժողովուրդը, այդ թվում նաև սիրիահայությունը։ Նալբանդյանը կոչ է արել բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները և կոնֆլիկտը լուծել կլոր սեղանի շուրջ։
No comments:
Post a Comment