Կես ժամ առաջ Jose ռեստորանայն համալիրի հարևանությամբ խոշոր փլուզում է տեղի ունեցել:
Ռեստորանային համալիրի հարևանությամբ կառուցվող շինարարության երրորդ հարկը փլվել է շինարարների գլխին: Այս պահին դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության մի քանի խմբեր և ստորաբաժանումներ, ինչպես նաև շտապբուժօգնություն ծառայութան աշխատակիցները:
Ինչպես առաջին լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը, Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց է տեղափոխվել 4 շինարար, իսկ շտապօգնության 8 մեքենա դեռևս աշխատում է տեղում: Դեպքի վայրում դեռևս կան տուժած շինարարներ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Նրան դեպքի վայրից չեն կարողանում դուրս բերել:
Այս պահին շտապօգնության աշխատակիցները, ոստիկանությունը և ԱԻՆ ստորաբաժանումները աշխատում են դեպքի վայրում:
This comment has been removed by the author.
ReplyDelete