Wednesday, October 31, 2012

Ես հայտարարում եմ ավտարիտետնի՝ ես հանդիպելու չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ. Պալաչ

«Ժողովուրդ» թերթը հարցազրույց է վերցրել Արթուր Հարությունյանից (Պալաչ), կապված այն տեղեկությունների հետ, թե նա իբր հուսահատվել է Ծառուկյանի բարեգործական երթուղիների դեմ պայքարելուց և պատրաստվում է արտագաղթել Հայաստանից։ Մեջբերում եմ հարցազրույցը.
- Պարոն Հարությունյան, ինչո՞ւ եք որոշել հեռանալ Հայաստանից։

- (Ծիծաղում է-Ս. Գ.), Իսկ ո՞վ է Ձեզ նման սուտ տեղեկություններ տվել, ո՞նց կարող են նման տեղեկությունները ճիշտ լինել։

- Իսկ ի՞նչն էր պատճառը, որ վերջերս Դուբայ էիք գնացել, ու լուրեր կան, որ հենց այնտեղ էլ ցանկանում եք հաստատվել։
- Ես երեք օրով եմ գնացել Դուբայ ու վերադարձել եմ, կնոջս հետ եմ գնացել, չի՞ կարելի։ Չէ, Ձեր ասածն ընդհանրապես իմ մեկնելու եւ վերադառնալու հետ կապ չունի։ Մարդ ու կին գնացել ենք, 3 օր հանգստացել ու վերադարձել ենք։

- Այդ դեպքում ինչո՞ւ եք Դուբայում հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ։

- Ես Գագիկ Ծառուկյանին չեմ ճանաչում։

- Ձեր քավորին չե՞ք ճանաչում։

- Ես ոչ մեկին չեմ հանդիպել, մենք գնացել ենք, հանգստացել ենք, ես ոչ մեկին չեմ հանդիպել եւ ոչ էլ ցանկություն եմ ունեցել այնտեղ որեւէ մեկին հանդիպել։ Սուտ պրովոկացիոն տեղեկություններ են, երեւի ԲՀԿ-ն է այդ տեղեկությունները տարածել, հա՞։ Ես հայտարարում եմ ավտարիտետնի՝ ես հանդիպելու չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ։

- Այժմ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք Ծառուկյանի հետ։

- Սենց ասեմ՝ նորմալ կամ աննորմալ, ո՞նց եք ուզում լսեք։ Մենք ոչ մի հարաբերություն չունենք իրար հետ ու չենք էլ ունեցել։

- Բարեգործական երթուղիների հետ կապված հարցն արդեն լուծվե՞լ է։

- Եթե լուծված լիներ, այդ երթուղիները չէին աշխատի։ Բացի էդ, ասեմ, որ բարեգործական երթուղիների մեղավորն էլ իրենք են. մարդկանց ձեռքից ունեցվածքը վերցրել են, դրա համար էլ մարդիկ չունեւոր են դարձել ու ձրի ավտոբուս են նստում։

- Բա ասում էին՝ Դուբայում ԲՀԿ առաջնորդի հետ կարգավորե՞լ եք հարցերը։

- Ես արդեն ջղայնանում եմ, նման բան գոյություն չունի։ Հայաստանում լիքը

գործեր ունեմ անելու, ես ոչ մի նպատակ չունեմ երկրից տեղափոխվելու, բիզնես տեղափոխելու, թող իրենք մտածեն իրենց բիզնեսները տեղափոխելու մասին։ Իրենք են իրենց բիզնեսները Բելառուս ու Բուլղարիա տեղափոխել, բայց իրանք էլ անունով պատգամավոր են, պտի աբովյանցիների համար աշխատատեղ բացեն։ Ես ոչ մի մտադրություն չունեմ Հայաստանից հեռանալու, ես մնալու եմ, աշխատելու եմ ու իմ ժողովրդի համար ամեն ինչ անելու եմ։ Մենք հայ ենք, ապրում ենք, աշխատում ենք: Գագիկ

Ծառուկյանը թող մտածի իր բիզնեսը տեղափոխելու մասին։
Նյութը՝ haynews.am-ից

No comments:

Post a Comment