Thursday, November 1, 2012

ՀԱԿ-ում Նիկոլին զոհաբերեցին հանուն ԲՀԿ-ի

Շատ արդի ու ըստ իս օբյեկտիվ վերլուծություն կարդացի lragir.am-ում։ Հեղինակը վերլուծում է ՀԱԿ-ԲՀԿ սիրախաղի անհասկանալի ելևէջները և շատերի համար այդպես էլ աննտեսանելի մնացած դրսևորումները։ Այսպես, այն բանից հետո, երբ Զուրաբյանը վախենալու բաներ էր պատմում ԱԺ-ում առ այն, որ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը ասպարեզից հանելու է բոլոր հարուստ և ազդեցիկ դեմքերին՝ նշելով մասնավորապես Քոչարյանի ու Ծառուկյանի անուններով, ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի շուրթերով հնչեցրեց պատասխան, որ իրենք չեն պատրաստում մեկնաբանել անձնական կարծիքները և հնարավոր համագործակցության մասին կարելի կլինի խոսել միայն պաշտոնական հայտարարությունից հետո։
Այս ռոմանսը միակ փչացնողը մնացել էր Նիկոլ Փաշինյանը, ով հետևողականորեն ու հրապարակավ փնովում էր ու շարունակում է փնովել ԲՀԿ--ին՝ համարելով այն ՀՀԿ-ի կցորդ և մեխսակից, իսկ Ազատություն ռադիոկայանին տրված հարցազրույցում Զուրաբյանի հայատարարությունը որոկել էր, որպես «անձնական» կարծիք։

Այնինչ, հեղինակը մատնանշում է, որ այդ հարցազրույցին հետևեց Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակի հարցազրույցը Կենտրոն հեռուստաընկերությանը, որտեղ վերջինս փաստեց, որ ՀԱԿ-ում դեռ օգոստոս ամսին կայացվել է որոշում, համաձայն որի գերակա է համարվում ԼՏՊ-ի մոտեցումը հարցին՝ այն է, թե պետք է համագործակցել ԲՀԿ-ի հետ։ Ըստ այդմ, ՀԱԿ-ը մատաղ արեց Փաշինյանին ու ստացվում է, որ ոչ թե Զուրաբյանն է իր անձնական կարծիքները բարձրաձայնում, այլ հենց Փաշինյանը, իսկ ՀԱԿ-ը փաստորեն դեռ օգոստոսին իգեցրել է իր տաբատը և թիկունքով կանգնած դեպի ԲՀԿ-ն սպասում ու հորդորում է վերջինիս կոնկրետ գործողությունների....

Նյութի աղբյուրը՝ http://www.lragir.am/index.php/arm/0/comments/view/73859

No comments:

Post a Comment