Saturday, November 10, 2012

ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միասնական թեկնածուն կարող է Քոչարյանը լինել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացռւցիչ Արսեն Համբարձումյանը և ԲՀԿ մամուլի խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բանավեճ են ունեցել «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում։ «Առավոտը» զետեղել է այդ բանավեճի ամենաուշագրավ պահերը.

«Առավոտ»- Պարոն Ուրիխանյան, ԲՀԿ-ի` քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու առաջարկությամբ կուսակցությունների միջև ինտրիգային և կիսագաղտնի բանակցությունների գործընթացը բերվեց ավելի քաղաքական տիրույթ: Սակայն ինչո՞ւ այդ առաջարկն արվեց հիմա, արդյոք փոքր-ինչ ուշացած չէ՞ ձեր նախաձեռնությունը:
Տիգրան Ուրիխանյան- Նախ և առաջ` ԲՀԿ-ի մասնակցությամբ որևէ գաղտնի բանակցություն երբեք տեղի չի ունեցել: Մարտավարական նկատառումներով տեղի են ունենում գործընթացներ, որոնք ժամանակավորապես, շատ կարճ ժամանակ` արդյունքի հետ կապված, չեն հրապարակվում, այդուհանդերձ` հանրությունը միշտ շատ լավ տեղեկացված է բոլոր այն գործընթացների մասին, որոնց ԲՀԿ-ն մասնակցում է: Ինչ վերաբերում է ժամկետին, ապա` իսկ ինչո՞ւ ոչ հիմա:
«Առավոտ» - Իսկ ինչո՞ւ հիմա, հարցադրումն առաջանում է նաև այն պատճառով, որ ընդամենը մի քանի ամիս առաջ` անցած փետրվարին, ԲՀԿ-ն չսատարեց ՀՅԴ և «Ժառանգության» նախաձեռնությունը՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու մասին, բացի այդ` ԲՀԿ-ն Աժ ընտրություններից առաջ որևէ անգամ չհիշատակեց խորհրդարանական համակարգի անցնելու մասին:
ՏՈւ.- ԲՀԿ-ն, անշուշտ, այն չէ, ինչ ժամանակին եղել է: Այս ընթացքում ԲՀԿ-ն հակված չէ գնալու այն կոմպրոմիսներին, որոնց գնացել է ժամանակին:
«Առավոտ»- Այսինքն` ժամանակին ԲՀԿ-ն չսատարեց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունը ՀՀԿ-ի հետ կոմպրոմիսի` արդյունքում:
ՏՈւ.- Շատ ավելի հանդուրժող ենք եղել ընդհանուր, միասնական որոշումների կայացման դաշտում: Այլևս իրավիճակը, երկիրը զարգացման ու առաջընթացի նոր փուլ հանելու հրատապ անհրաժեշտությունը չեն թույլատրում նման մոտեցում:
«Առավոտ»- Պարոն Համբարձումյան, ԲՀԿ-ի` քաղաքական կոնսուլտացիաների առաջարկից դետո Դաշնակցությունը շտապեց հանդես գալ միասնական քաղաքական պլատֆորմի շուրջ քաղաքական քննարկումների սեփական առաջարկությամբ: Արդյոք դա պայմանավորված չէ՞ր հետ չմնալու և ինչ-որ չափով նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնևու ցանկությամբ:
Արսեն Համբարձումյան- Վստահեցնում եմ, որ` ոչ: Դա պարզապես զուգադիպություն է: Կարծում եմ` հիշում եք, որ հուլիսի սկզբին կայացած Դաշնակցության Գերագույն ժողովից հետո մենք հայտարարեցինք մեր հիմնական մոտեցումները և նաև դրանից հետո նշեցինք, որ առաջիկայում պատրաստվում ենք հանդես գալ հայտարարությամբ և նախագահական ընտրությունների վերաբերյալ Դաշնակցության մոտեցումներով: Ի սկզբանե մտածում էինք, որ նախագահական ընտրություններից 100 օր առաջ հանդես գանք հայտարարությամբ, պարզապես տեխնիկական պատճառներով հանդես եկանք 101 օր առաջ:
«Առավոտ»- Տեխնիկական պատճառներն այս դեպբում ԲՀԿ-ի հայտարարությո՞ւնն էր:
ԱՀ.- Ոչ, մեր ԳՄ որոշ անդամների գործուղումները:
«Առավոտ»- Ձեր առաջարկությունները դուք պայմանավորում եք երկրում համակարգային փոփոխության և ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտությամբ: Այդ առումով արդյոք անցումը խորհրդարանական համակարգին կարո՞ղ է բեկում մտցնել: Ի վերջո, աշխարհում կան խորհրդարանական համակարգ ունեցող ավտորիտար երկրներ` ինչպես Հյուսիսային Կորեան, և հակառակը` նախագահական համակարգով ժողովրդավարական պետություններ` ինչպես ԱՄՆ-ը:
ԱՀ.- Ձեր դիտարկումը միանգամայն ճիշտ է, ինքնին կառավարման համակարգը չի երաշխավորում ժողովրդավարություն այս կամ այն երկրում և չի ենթադրում զարգացման ավելի լավ ընթացք ու դինամիկա, և նույնը վերաբերում է նաև համամասնական և մեծամասնական ընտրակարգերին: Բայց մենք այդ առաջարկություններով հանդես ենք եկել` ի նկատի ունենալով հայաստանյան իրողությունները: Մենք այս փոփոխությունները դիտարկում ենք միջոց` մեր հայտարարության մեջ նախանշած մյուս խնդիրները լուծելու համար:
ՏՈւ.- Երկրում կա իրավիճակ, որի արդյունքում ձևավորվել է քաղաքական մենաշնորհ: Եվ քաղաքական մենաշնորհի, հետևաբար նաև այլ` տնտեսական մենաշնորհների, այսինքն` արհամարհելով մնացած բոլորին միանձնյա կամ մի թիմով որոշումներ կայացնելու այդ պրակտիկան վերջացնելու, մենաշնորհների գոյությունը կոտրելու համար հարկավոր է անցում կատարել խորհրդարանական համակարգին:
«Առավոտ»

No comments:

Post a Comment