Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, պաշտոններից ազատվել են և ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվել ոստիկանության Իջևանի բաժնի պետը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայության բաժանմունքի պետը, նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի և Նոյեմբերյանի բաժինների չորս ծառայողներ: Նրանք բոլորը չեն արդարացրել իրենց Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեմ պայքարում:
Ոստիկանապետի այս հրամանը հրապարակվել է նոյեմբերի 10-ին Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Խորհրդակցությունը վարել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Զաքարյանը և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Նյութը՝ slaq.am-ից
No comments:
Post a Comment