Վլադիվոստոկում դատախազությունը ստուգումներ է սկսել դպրոցական երեք աղջկա նկատմամբ, որոնք ծեծել են ընկերուհուն եւ տեսագրությունը տեղադրել սոցցանցերից մեկում:
Տեսանյութում դեռահաս աղջկան ծեծում են երկու րոպեից ավելի, ընդ որում՝ աղջիկներից մեկը մեկնաբանում է կատարվածը, իսկ երրորդը լուռ դիտում է:
Վլադիվոստոկում սոցցանցի օգտվողների շրջանում լայն արձագանք ստացած տեսանյութը ցուցադրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Աղջկան ծեծողները ցանցից ջնջել են իրենց անձնական էջերը, իսկ բլոգերները մտադիր են նրանց հետ հանդիպել եւ դաստիարակչական զրույց ունենալ:
No comments:
Post a Comment