Thursday, November 29, 2012

Յուրա Մովսիսյանն այնուամենայնիվ տեղափոխվում է «Սպարտակ»


Մոսկվայի «Սպարտակն» ու «Կրասնոդարը» պատրաստվում են իրավաբանորեն կայացնել Յուրա Մովսիսյանի տրանսֆերը արդեն իսկ հաջորդ շաբաթ, հայտնում է «Սպորտ-Էքսպրեսը»:
Ըստ աղբյուրի` «Սպարտակ»-ի բաժնետերերը արդեն տվել են իրենց համաձայնությունը հայ հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման համար: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Մովսիսյանը մոսկովյան ակումբի հետ կնքել էր հնգամյա պայմանագիր, սակայն ավելի ուշ «կարմիր-սպիտակների» գործադիր տնօրեն Վալերի Կարպինը հերքել էր այս լուրը:
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության ներկայիս խաղարկությունում Մովսիսյանը մասնակցել է 13 խաղի` դառնալով 9 գոլի հեղինակ:
Նյութը՝ 1-ին լրատվականից

No comments:

Post a Comment