Ի պատասխան հնչած մեղադրանքների, Ոստիկանությունը պարզաբանումներ է տվել, որոնք տառացիորեն պառում է օլիգարխի դիմակը։
«Նախ ասեմ, որ ոստիկանությունը չի զինաթափել Արզաքանցյանի թիկնազորին, այլ զգուշացրել եւ կարգի է հրավիրել: Համապատասխան տեսագրության մեջ էլ հստակ երեւում է, թե ինչպես են հանդիպակաց գոտով երթեւեկում թիկնապահները` հետեւելով Արզաքանցյանի մեքենային: Կասեցնելով նման գործողությունը ոստիկանությունը նախեւառաջ ապահովել է պրն Արզաքանցյանի անվտանգությունը, որովհետեւ հանդիպակած գոտի դուրս գալը չափից դուրս վտանգավոր է»,-մեր թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ահարոնյանը հայտնեց նաեւ, որ Արզաքանցյանի թիկնազորի մեջ իրոք կան Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներ` պայմանագրային հիմուքններով: «Այլ հարց է, որ պրն Արզաքանցյանի ոչ միայն անձը այլ նաեւ գույքը պայմանագրային հիմունքներով Պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցներն են պահպանում, իհարկե պայմանագիրը կարծեմ գործում է միակողմանի, որովհետեւ ամիսներ շարունակ չի վճարվում»:
Հարցին, թե իրոք տեղին է Արզաքանցյանի դիտարկումը, որ այդ ամենը շոու է եղել եւ որ ոստիկանությունը զինաթափում է իր իսկ աշխատակիցներին, Ահարոնյանը արձագանքեց. «4-5 թիկնապահ բացում են մեքենայի դուռը, որպեսզի պրն Արզաքանցյանը նստի, եթե դա անվտանգության առումով է արվում...շոուն հենց դա է»:
Ահարոնյանը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արզաքանցյանի մեքենայի վրա ԱԺ պետհամարանիշ է, երբ նա վաղուց արդեն պատգամավոր չէ:
Կից ներկայացնում ենք Ոստիկանության տեսանյութը.
Նյութը՝ yerkir.am-ից
No comments:
Post a Comment