Friday, October 12, 2012

ՀՀ իշխանությոոններն իմ վրա ճնշում չեն գործադրել. Արա Աբրահամյան


Այն հարցին, թե ճիշտ է արդյոք այն տեղեկությունը, որ Արա Աբրահամյանի վրա ճնշում են գործադրել ՀՀ իշխանությունները, այդ իսկ պատճառով նա հրաժարվել է Վարդան Օսկանյանի վերաբերյալ իր հայտարարությունց, Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանեց. «Մենք այդ հայտարարությունը չենք տարածել։ ՀՀ իշխանությոոններն իմ վրա ճնշում չեն գործադրել։ Այնպես էլ չի, որ ես ճնշվող եմ եւ ճնշվողի տպավորություն եմ թողնում։ Մենք միշտ պաշտպանել ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ այսօր նույնպես, քանի որ ես պետականություն հասկացող անձնավորություն եմ»։ 
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ «Սիվիլիթասի» գումարները լվանալու գործում ներգրավելու առնչությամբ տեղեկություն էր տարածվել, որ Արա Աբրահամյանը երեւույթը քննադատող հայտարարություն էր տարածվել, սակայն մի քանի ժամ հետո ինքը Արա Աբրահամյանը հերքեց, որ ինքը որեւէ առնչություն ունի այդ հայտարարության հետ։ Մեր մյուս հարցին՝ պարզել են արդյոք, թե ով է եղել սխալ հայտարարության հեղինակը Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում պարզել, թե ով է այդ հայտարարությունը տարածել, քանի որ շատ հաճախ իմ մասին այնպիսի լուրեր եմ լսում, օրինակ՝ ես Հայաստանից ԱՄՆ եմ փախել, կամ Պուտինն ինձ հեռացրել է երկրից, չեմ հասկանում դպրոց է, թե դասարան, որ հեռացնում են»։

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի դեպքին՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահն ասաց. «Շատ վատ դեպք է, ինչ կատարվում է Օսկանյանի հետ։ Սա պատիվ չի բերում ոչ մեկիս, բայց բոլորս պետք է հասկանանք, որ կան պետականություն եւ իշխանություն։ Այսօր մի քիչ համբերություն ունենանք, տեսնենք, թե ինչով կվերջանան այդ իրավաբանական խնդիրները, նոր կտանք մեր գնահատականները»։

Նա ասաց, որ իրենք նույնպես պատասխանատվություն ենք կրում Հայաստանում տեղի ունեցող լավ եւ վատ երեւույթների համար. «Եթե ես խնդիրներ եմ ունենում, գալիս եմ եւ նախագահի հետ քննարկում եմ։ Եթե հիմա ասենք, որ ես գոհ եմ ամեն ինչից, իհարկե՝ ոչ, քանի որ բավական շատ բացթողումներ կան։ Պետք է քննադատենք ոչ թե ոչնչացնելու, այլ ուղղելու համար։ Հաճախ է նախագահն ինձ ասում, որ տպավորություն է ստեղծվել, որ ես ամեն ինչից դժգոհ եմ։ Ես ասում եմ, որ՝ ոչ, ես պարզապես կուզեի, որ այլ կերպ անեինք եւ այլն»։


Նյութը՝ HayNews.am

No comments:

Post a Comment