Մի հիանալի հոդվածի առնչվեցի՝ նվիրված «Նաիրաց պատերազմին»։ Մարինա Բաղդագյուլյանի հեղինակած հոդվածում նկարագրվում է Նաիրա Զոհրաբյանի և Նաիրա Կարապետյանի մեջ ծագած կոնֆլիկտը, որն այժմ երևի թե ամենաուշագրավ քաղաքական դրվագն է դրձել մեր ներքաղաքական կյանքում։ Մեջբերում եմ ամբողջությամբ.
Նյութը՝ hayeli.am-իցԱյն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ խորհրդարանը զբաղեցրած խմբակցությունները զարդարելու են տիկնայք եւ օրիորդներ, բոլորը սրտատրոփ սպասում էին, որ ահա-ահա` մի օր կպայթի…Եվ սպասումը չուշացավ:Դեռ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ական օրիորդ Արփինե Հովհաննիսյանի մեքենան չարերը խազեցին, օրիորդն էլ դա վերագրեց չուզողությանը, սպասումը կրկնապատկվեց: Մեկ ամիս անց խազեցին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մեքենան: Թեժացան տեսակետները, թե ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը տեղափոխվել է մեքենաներ խազելու դաշտ: Միջադեպի կապակցությամբ եղան սրամտություններ, թե լավ է, որ հակամարտող կանայք կեռիկներով չեն գալիս ԱԺ եւ մեկը մյուսի զուգագուլպայի հատերը չեն քաշում:Բայց, ահա, խորհրդարանական կանանց հակամարտությունը տեղափոխվել է “գաղափարական” դաշտ:Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կոալիցիոն պայմանագիրը շարունակում է մնալ ուժի մեջ: Խեղճ Շարմազանով. Ինչ իմանար, թե ինչ կրքեր են բորբոքվելու…Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը հանդես եկան հայտարարությամբ` նշելով, որ դա նույնն է, թե ասել, որ Սեւրի պայմանագիրը ուժի մեջ է: Շարմազանովն էլ վրա բերեց, թե ԲՀԿ-ն շատ անհաջող համեմատություն է արել, քանի որ Հայաստանի իշխանությունները երբեւէ չեն հայտարարել, որ հրաժարվում են այդ պայմանագրից: ԲՀԿ-ականներն կոալիցիա կազմելուց ամիսներ անց այլ աչքով վերընթերցեցին հայ-թուրքական արձանագրություններն ու հանկարծ պարզեցին, որ այնտեղ ոչինչ չի ասվում Սեւրի պայմանագրի մասին:Այստեղ ՀՀԿ-ն թաքուն խորհուրդ արեց ու որոշեց, որ ԲՀԿ-ականներին արժանի հակահարված պիտի հասցնի իրենց միջի Նաիրան: Եվ ահա, Նաիրա Կարապետյանն, իր համար էլ անսպասելի, դառնում է սյուժեի գլխավոր դերակատարներից մեկն իր այն հայտարարությունից հետո, թե ինչու է ԲՀԿ-ի Նաիրան հիմա հայտնում իր դժգոհությունները, չէ՞ որ նա ժամանակին պաշտպանում էր արձանագրությունների դիվանագիտությունը:Տրագիկոմեդիան աստիճանաբար վերաճեց ու հասավ իր կուլմինացիային` դուրս մղելով Շարմազանովին, Վահե Հովհաննիսյանին, Սեւրի պայմանագիրն ու Հայոց հարցը: Մեյդանում մնացին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի Նաիրաները` իրար հիշեցնելով իրենց կարդացած ու չկարդացած գրքերն ու նրանց հերոսներին` “Կամելիազարդ տիկինից” մինչեւ “Անգլուխ ձիավոր”: Ու թեպետ երկուսն էլ “իրենց արժանապատվությունից ցածր են համարում” երկխոսության մեջ մտնել “կատարողների” հետ, սակայն տրագիկոմեդիայի կուլմինացիան արդեն քանի օր է` իր բարձրակետում է եւ դեռ չի երեւում տրամաբանական ավարտը:Հուսանք, որ պատմության վերջում արյան գետեր չեն հոսի, եւ կանայք ամենավերջում կգերադասեն միմյանց զուգագուլպաներից հատեր քաշել ու խաղաղվել:
No comments:
Post a Comment