Բրիտանական Fame Daddy («Հանրահայտ հայրիկ») ընկերությունը կանանց առաջարկում է երեխա ունենալ հանրահայտ մարդկանցից: Հեգնանքը, սակայն, կայանում է նրանում, որ աշխարհահռչակ դոնորների անունները ֆիրման գաղտնի է պահում՝ ասելով միայն, թե որ ոլորտում է ապագա երեխայի հայրիկը հասել անհավանական հաջողությունների: Ծառայության արժեքը շատ թանկ է: Այս մասին հայտնում է Вести.ru-ն:
Մինչ օրս այդ ընկերության մասին ոչ ոք չի լսել, հիմնադրի անունը նույնպես ոչինչ չի ասում ո´չ հիվանդներին, ո´չ արհեստական բեղմնավորման կլինիկաների մասնագետներին:
Ընկերությունը իր կայքում հաստատում է, որ տրամադրության տակ ունի 40 հայտնի մարդկանց կենսանյութ: Դոնորների անունները հայտնի չեն, սակայն նրանց թվում են ռոք երաժիշտներ, Ֆորմուլա 1-ի մարզիկներ, պրեմիեր լիգայի ֆուտբոլիստներ, նույնիսկ օսկարակիր դերասան:
Ինչպես նշվում է, նրանք իրենց կենսանյութը հանձնում են միայն լուրջ ստուգումներից հետո: Հաճախորդից միայն մի բան է պահանջվում՝ վճարել նվազագույնը 24 հազար դոլար:
Կանանց առաջարկվում է օնլայն թեստ՝ ընտրելու այնպիսի բնորոշիչ գծերով տղամարդու, ումից կցանկանային երեխա ունենալ: Շատ կանանց մոտ այն կասկածի տեղիք է տվել, քանի որ պատասխանը եղել է անսպասելիորեն չհամընկնող: Կայքում չի նշվում ֆիրմայի հեռախոսահամարը և հասցեն: Հաճախորդներին կոչ են անում թողնել կոորդինատները և խոստանում են կապվել, երբ կլինիկան սկսի գործել: Շատերը նույնիսկ սկսել են մտածել, որ խոսքը գայթակղիչ գովազդով ծանոթությունների հերթական կայքի բացման մասին է:
Արհեստական բեղմնավորման կլինիկաներում ընդունված է 18 տարին լրանալուն պես երեխային հայտնել հոր անունը:
Անցած դարի կեսերին Մեծ Բրիտանիայում ստեղծվել էր կլինիկա, որը հիվանդներին առաջարկում էր բարձր ինտելեկտով տղամարդու սերմնահեղուկ: 20 տարի անց պարզվել էր, որ կենսանյութի մատակարարը ոչ այլ ոք է, քան կլինիկայի հիմնադրի ամուսինը: Նրա շնորհիվ լույս աշխարհ էր եկել 600 երեխա:Կլինիկան փակվել է 1960-ականների կեսերին:
Նյութի աղբյուրն՝ այստեղ
No comments:
Post a Comment