Friday, October 5, 2012

«Վիո Գրա»-ն փլուզման եզրին է


12 տարվա գոյությունից հետո ԱՊՀ-ի ամենահայտնի խմբերից մեկը՝ «Վիա Գրա»-ն, միանգամայն հնարավոր է՝ դադարեցնի գոյությունը: Պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հանդիպել է ուկրաինական խմբի անդամների հետ՝ քննարկելու խմբի հետագա ճակատագիրը և հայտնելու նրանց՝ պայմանագրի հնարավոր խախտման մասին: Խմբի անկման պաշտոնական պատճառը Մելաձեն չի հայտնում: Այս մասին հայտնում է Կիևի «Сегодня» թերթը:Հրատարակությունը հղում է անում «պրոդյուսերական շրջանակներին», որոնք խմբի անկման առաջին պատճառ են նշում աղջիկների ելույթի պահանջարկի նվազումը: Եթե նախկինում աղջիկների համերգային գրաֆիկն առաջիկա ամիսներ էր ընդգրկում, ապա հիմա նրանց համերգը կարելի է պատվիրել մոտ ժամկետներում:
Սովորաբար նրանց հոնորարը սկսվում է 30 հազար եվրոյից, սակայն հիմա կարելի է նույնիսկ սակարկել: 2008-ին խմբի ոսկե կազմի ժամանակ (Նադեժդա Մեյխեր, Վերա Բրեժնևա, Աննա Սեդոկովա) մեկժամյա ելույթի արժեքը գերազանցել է 80 հազար դոլարը: Երկրորդ պատճառը, որի համար Մելաձեն որոշել է արձակել խումբը, ազջիկների PR արված ընտանեկան կարգավիճակն է:
Հայտնի չէ, թե ինչու են շատերը, որոնք նրանց հրավիրում էին մասնավոր երեկույթների, կորցրել հետաքրքրությունը: Սեպտեմբերին երկու մասնակիցները՝ Եվա Բումինան և Սանտա Դիմոպուլոսը ամուսնացել են: Մյուս մասնակցի՝ Ալբինա Ջանաբաևայի և երգիչ Վալերի Մելաձեի հարաբերությունները, թեև պաշտոնապես չեն հաստատվել, սակայն մշտապես այդ մասին լուրերը շրջանառվում են մամուլում:

Նյութը՝ 1in-ից

No comments:

Post a Comment