Ըստ փաստաբանի, գործի դատաիրավական փորձաքննության եզրակացություն և մեղադրանքի որոշումը ներկայացնում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում, այնինչ այս գործում եթե լիներ իրավաբանական բաղադրիչ, ապա այն կկարճվեր։ Ըստ Աթանեսյանի, գործ ունենք զուտ քաղաքական հետապնդման փաստի հետ, հենց այդ պատճառով էլ Օսկանյանն առաջին հարցաքննությունից հետո, որի ընթացքում նա սպառիչ պատասխաններ է տվել քննիչների բոլոր հարցերին, հրաժարվել է պատասխանել է հարցերին։
Ըստ փաստաբանի, հարցի աբսուրդային կողմն էլ առավել ակնառու է դառնում, եթե հաշվի առնենք, որ իր հորդորով Օսկանյանը բարի կամք է դրսևորել ու հիմնադրամի հաշվին է փոխանցել իր հաշվին մնացած գուարը, որի կարիքը հիմնադրամում չկար, այնինչ հավանականություն կար, որ այն կսառեցվեր ու կկորչեր, իսկ խոսքն այստեղ գնում է ոչ ավել, ոչ պակաս 800.000 դոլարի մասին։
Աթանեսյանի համոզմամբ՝ գործում իրավաբանություն շատ քիչ կա, քանզի վարույթը ավելի շատ կապված է քաղաքական զարգացումների, քան բուն տվյալների հետ և եթե գործում լիներ իրավաբանական բաղադրամասը, այն ենթակա էր կարճման՝ տրամաբանությունից զուրկ լինելու պատճառով։ Ամեն դեպքում Ասրյանը պատրաստվում է առաջիկայում գործը կարճելու մասին միջնորդություն ներկայացնի։
«Ոչ թե ես փաստաբանն եմ և պարտավոր եմ այդպես ասել, ես չգիտեմ՝ ինչ ասել իմ վստահողին այս երկրում: Եթե կա քաղաքական պատվեր՝ իրավական պաշտպանության միջոցներ չկան: Սա քաղաքական պրոցեսների հետ է կապված», - հավելեց Ասրյանը։
No comments:
Post a Comment