Ցինհայ նահանգի Սինին քաղաքում երիտասարդ տղամարդը որոշել է մաքրել հաշիվները կյանքի հետ: Նա իր հետ ցանկացել է այն աշխարհ տանել նաև որդուն, որի մորից մեկընդմիշտ հեռացել էր: Իր ձեռքն առնելով 2-3 տարկան երեխային՝ նա նստել է լուսամուտագոգին և սկսել ցատկին հոգեպես նախապատրաստվել: Նրան չի հաջողվել զսպել հույզերը, նրա բարձր լացը լսել են անցորդները և փրկարար ծառայություն զանգահարել:
Փրկարարներից մեկը որոշել է կանխարգելիչ քայլի դիմել: Լինելով պատուհանից կես մետր բաձրության վրա կախված՝ նա հանկարծակի շարժումով անսպասելիորեն իջել է ու երկու ոտքերով հարվածել ինքնասպանի կրծքին՝ ներս գցելով նրան:
Տեսանյութից դժվար է հասկանալ՝ տուժե՞լ է այդ հարվածից հոր ձեռքերում գտնվող տղան, թե՞ ոչ, սակայն մի բան ակնհայտ է, որ այդ շարժումով փրկարարը փրկել է նրանց երկուսի կյանքը:
Նյութը՝ 1in.am-ից
No comments:
Post a Comment