Wednesday, October 10, 2012

Ես լեսբուհի չե´մ. Ջուս

Juice.«Ես կանացի մարմին չեմ սիրում, ես տղամարդու մարմին եմ սիրում»Հայկական շոու բիզնեսի ամենասկանդալային դեմքերից մեկը՝ երգչուհի Ջուսըը հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է նաև իր սեռական կողմնորոշման շուրջ արծարծվող ասեկոսեներին։ Ստորև, ներկայացնում եմ Ջուսի հարցազրույցը.






-Դուք իրականում այնիպիսն եք ինչպիսին կա՞ք, թե՞ ցանկանում եք աչքի ընկնել հայ հասարակության մեջ:-Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Ես փոքրուց եմ այդպիսին եղել: Օրինակ` դպրոցում բոլորս կարճ էինք հագնում, բայց միայն ինձ էին նկատողություն անում: Ես միշտ աչքի եմ ընկել: Ես դերասնություն չեմ խաղում, որովհետև եթե կյանքում դեր խաղաս առօրյայում ողջ էներգիան դուրս կգա ու կդառնաս շատ չար մարդ:
-Դուք միշտ զարմացնում եք բոլորին, ունե՞ք սպասվող անականկալներ:-Հա, իհարկե, կլինեն շատ անակնկալներ: Օրինակ վերջերս պանկ ոճի մեջ տեսահոլովակ նկարահանեցի: Այն շատ վառ ոճ է ու հետաքրքիր է, որ Հայաստանում չկա ու առաջինը ես եմ արել:- Արդյոք դրանք պատահական են ստացվում, թե մտածված է ամեն բան:-Անշուշտ մտածված է, ինձ հետ մարդիկ են աշխատում, ոճային անականկալների հարցում օգնում է ոճաբանը, գլխիս վրա հետաքրքիր բաներ պատրաստում է վարսհարդարը:
-Դուք սկանդալային երգչուհի եք համարվում: Կարծում եք մեր շոու բիզնեսն այնպիսին է, որ սկանդալներ պե՞տք են:-Այո ինձ համարում են սկանդալային երգչուհի, ինձ այդպիսի անուն են տվել: Բայց ես հատուկ որևէ բան չեմ անում առանձնահատուկ երևալու համար, աչքի ընկնելու համար:Այն մարդը ով առաջինն է համարձակ քայլ անում, նրան անվանում են սկանդալային: Օրինակ` եթե ես ապրեի Մոսկվայում կամ Եվրոպայում, ես գուցե լրիվ այլ կերպ լինեի, ավելի վառ կլինեի: Կան բաներ, որ Հայաստանում քեզ չես կարող թույլ տալ, քանի որ դա կհամարվի գռեհիկություն:
-Երբեմն տարբեր լրատվական կայքեր Ձեզ համարում են անբարոյական, ի՞նչ կասեք այս մասին: Արդյո՞ք բոլորին պատասխանում եք:-Իրենք պետք է փաստեր ներկայացնեն, որ ես անբարոյական եմ: Եթե իրենք ասում են ման եկող եմ` պիտի փաստեր ներկայացնեն, նրանց կարծիքները զրո են, եթե փաստ չկա; Եթե նման բան են գրում, ես այդ գրածը գցում եմ սոցիալական կայքի իմ էջի վրա, ես ունեմ մոտ 8000 ընկեր, ու սկսվում է հարձակումը այդ կարծիքը գրողի վրա:Ու տենց իմ PR-ը ավելի է բարձրանում:-Մի քանի ժամանակ առաջ լուրեր էին տարածվում, որ Դուք աղջիկ եք սիրում, ինչ կասեք այս մասին:-Իրենք չեն կարում պարզեն, որ ես ունեմ ընկեր, որովհետև ես ընկեր չունեմ: Դրա համար մտածում են, որ աղջիկ եմ սիրում: Այդպիսի բան չկա, քանի որ ես 100% natural եմ, ես չեմ սիրում աղջիկներին, դա ինձ համար զզվելի է: Ես չեմ սիրում կանացի մարմին, ես սիրում եմ տղամարդու մարմին:
-Տղամարդկանց հարցում հաջողակ եք Ձեզ համարում:-Դե որ ընտրություն լիներ` կասեի, բայց չկա ընտրություն, որ ասեմ հաջողակ եմ թե չէ:
-Ինչ կասեք հայ տղամարդկանց մասին, տարբերություն նկատու՞մ եք նրանց մտածելակերպի, պահելաձևի առումով: Խոսենք 5 տարվա տարբերության մասին:-Իհարկե հիմա ավելի լավ է: Անշուշտ, կա փոփոխություն, չեմ ժխտում, բայց պետք է մատնանաշեմ, որ մենթալիտետը դեռ չի փոխվել: Շատերը մնացել են հին թվերի մեջ: Օրինակ` երեկ տեսահոլովակ էինք նկարում փողոցում, ես ինձ զգացի ջունգլիներում: Այնպիսի արտահայտություն էին անում հայ տղամարդիկ, որ նույնիսկ անհարմար է ասել:Օրինակ` մի հատ ջիպ անցավ, ու տեսնում էին, որ կլիպ ենք նկարում, տեսախցիկները տեղադրված են, ասում են` քանիս ա, ինչ արժի: Իրենք իրենց արշինով են չափում դիմացինին:-Ինչ թեմայով երբևէ հարցազրույց չեք տա լրագրողներին:-Ինտիմ հարցերին չեմ պատասխանի, օրինակ` երբ ես առաջին անգամ սեռական հարաբերություն ունեցել և ու՞մ հետ:
-Կյանքի ամենաերջանիկ օրը:-Ինձ թվում է իմ կյանքի ամենաերջանիկ օրը դեռ առջևում է:Ես երջանիկ օր կհամարեի, եթե օրինակ համաշխարհային մրցանակ ստանայի: Բալիկ ունենալուց էլ, անշուշտ, երջանիկ կլինեի, ու կուզեի, որ բալիկիս հայրը լիներ լավ տղամարդկան:
-Ում եք սիրում հայ երգարվեստում:-Պրոֆեսիոնալ գործիչներ իրենց գործի մեջ, այո', իհարկե, կան: Բայց որ շատ-շատ լավը լինի, կնշեմ մի քանիսի անուն, օրինակ` Գոռ Սուջյան, Ռենկարնացիա, Նարինե Դովլաթյան, Նունե Եսայան, Ռուբեն Մաթևոսյան:


Նյութը՝ slaq.am-ից

No comments:

Post a Comment