Friday, September 21, 2012

Ինչպե՞ս են հարստացել Forbes-ի ցուցակի նորաթուխ միլիարդատերերը

Forbes ամսագրի հրապարակած 400 միլլիարդատերերի վարկանիշային աղյուսակներում հայտնվել են նոր դեմքեր։ Ճիշտ է, նորաթուխ միլլիարդատերերը գտնվում են ցուցակի երկրորդ կեսում, այնուամենայնիվ, նրանց հարստանալու պատմություններն ուշագրավ են.


400 ամենահարուստների ցուցակում առաջին անգամ ընդգրկվածների շարքում են Apple-ի հանգուցյալ հիմնադրի հետնորդները, տիեզերական ոլորտի ձեռնարկատեր Էլոն Մասկն ու Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին: Այս մասին հայտնում է Forbes.ru-ն:

Վարկանշային աղյուսակում ընդգրկված սկսնակները ներկայացնում են տարբեր ոլորտներ և միլիարդների հասնող կարողության կուտակման տարբեր ուղիներ: Այսպիսով՝ Սթիվ Ջոբսի այրին՝ 2011-ի հոկտեմբերի 5-ին ամուսնու մահից հետո ակնթարթորեն վերածվել է Սիլիկոնե հովտի ամենահարուստ կնոջ: Նշենք, որ Սթիվ Ջոբսը Walt Disney-ի խոշոր բաժնետեր է, նրան են պատկանում ընկերության բաժնետոմսերի 7,7%-ը: Այդ փաթեթը գնահատվում է 6,9 մրդ դոլար, կրկնակի թանկ իր սեփական ընկերությունում ունեցած բաժնետոմսերի արժեքից:

Իսկ ծագումով ՀԱՀ-ից Էլոն Մասկը անցած տարի իսկական աստղի վերածվեց՝ պատմության մեջ առաջին անգամ դեպի Միջազգային տիեզերակայան տիեզերանավի բարեհաջող արձակմամբ: Նրա հիմնադրած SpaceX ընկերությունը հեղաշրջում իրականացրեց տիեզերական ոլորտում՝ կոտրելով տիեզերանավերի արձակման պետության մենաշնորհը: Այդ փաստը աննկատ չմնաց ներդրողների կողմից: SpaceX-ի կապիտալիզացիան կրկնակի մեծացավ: Ընկերության արժեքի պահպանողական գնահատականը 2,4 մլրդ դոլար է:

Սկսնակների շարքում աչքի է ընկնում նաև Ջեք Դորսին: Forbes-ի աղյուսակում նա հայտնվել է ոչ թե իր հայտնի նախագծի՝ Twitter միկրոբլոգների ցանցի շնորհիվ, այլ բջջային վճարումներ Square ծառայության: 2009-ին հիմնադրված ընկերությունը այժմ գնահատվում է 3,25 մլրդ դոլար:
Նյութի աղբյուրը՝ 1in.am

No comments:

Post a Comment